Եթե երկիր մոլորակի ցանկացած, անգամ ոչ մոլի ֆուտբոլասերի հարցնես, թե որն է աշխարհի ամենահայտնի, անզիճում եւ ոխերիմ ֆուտբոլային հակամարտությունը, ապա պատասխանը միանշանակ կլինի ` Ռեալ Մադրիդ – Բարսելոնա, Էլ Կլասսիկո: Այս հակամարտությունը, անկախ նրանից թե երբ է այն տեղի ունենում, մշտապես այդ տուրի կարեւորագույն իրադարձությունն է, անգամ եթե այդ օրերին անցնի Եվրոպայի կամ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: Եվ որպես կանոն, այս թիմերը միշտ ունենում են կռվախնձոր: 21-րդ դարի սկզբում դա Լուիշ Ֆիգոն էր, ում հանդեպ` Բարսելոնայի երկրպագուների ունեցած վերաբերմունքը, այլ կերպ քան ատելություն չէիր անվանի: Դրա վառ ապացույցը Եվրո 2004-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպն էր, երբ չնայած 4 անցած տարիներին ` կատալոնական ակումբի կատաղած երկրպագուներից մեկը ներխուժեց խաղադաշտ եւ Բարսելոնայի լոգոտիպով հարվածեց իր երկրպագած թիմի երբեմնի ավագին: Տարիներ, հարյուրամյակներ եւ անգամ հազարամյակներ անց, մեր օրերի Էլ Կլասսիկոները հիշելիս, առաջին հերթին կմատնանշեն այսօրվա 2 ուժեղագույն ֆուտբոլիստների հակամարտությունը, ովքեր խաղում էին մրցակից թիմերում` 7 եւ 10 համարի մարզաշապիկներով: Սակայն վերջին Էլ Կլասսիկոյից հետո, հնարավոր է այսօրվա ուժեղագույն թիմերի միջեւ, նոր սեւ կատու անցնի: Այդ կատվի անունը Կեպլեր Լավերան Լիմա Ֆերրեյրա է, որին բոլորս գիտենք ՊԵՊԵ անունով: Ամենասկզբում նշեցի, որ Էլ Կլասսիկոն, միշտ էլ տվյալ ժամանակաշրջանի ամենակարեւոր ֆուտբոլային եւ շատ հաճախ նաեւ մարզական միջոցառումն է եղել: Սակայն այս անգամ, մեզ` հայերիս համար, այն մի փոքր ստվերում մնաց, ինչի համար մեզ չի կարելի մեղադրել: Չէ? որ, Էլ Կլասսիկոյից մի քանի օր անց մեր մտածմունքները ամբողջությամբ կապված էին Հայաստանի հավաքականի` 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի չափազանց կարեւոր` Իտալիայի հավաքականի հետ հանդիպման հետ: Այնինչ, չնայած նրան, որ վերջերս Էլ Կլասսիկոները շատացել են, այս անգամվա հակամարտությունը ամենահետաքրքիրներից մեկն էր: Եվ հարցը միայն նրանում չէ, որ սա դարձավ Ռոնալդու – Մեսսի հակամարտության հերթական ռաունդը, որոնցից յուրաքանչյուրը 2-ակա

ն գոլ խփեց ( ակամայից հիշեցի, 2000/2001 մրցաշրջանում կայացած Սուպեր Կլասսիկոն, որը եւս ավարտվեց 2:2 հաշվով եւ որի ժամանակ եւս 2 գոլերն էլ խփեցին թիմերի այդ ժամանակվա առաջատարները` Ռաուլն ու Ռիվալդոն : ) ) ) ) )

Թվով 222-րդ` հոբելյանական Բարսա – Ռեալ հակամարտությունից հետո խոսակցություններ տարածվեցին, որ Բարսելոնան նյութեր է հավաքում Ռեալի պաշտպան Պեպեի դեմ,  կարգապահական կոմիտե ներկայացնելու եւ ոչ սպորտային պահվածքի համար որակազրկում պահանջելու նպատակով: Բանն այն է, որ խաղից հետո Պեպեն հայտարարեց, որ Բարսայի ֆուտբոլիստները չափից ավելի են սիմուլյացիայի դիմում: Եթե դա չլիներ Էլ Կլասսիկոն, ապա այդ հայտարարությանը ոչ ոք առանձնակի մեծ ուշադրություն չէր դարձնի: Չէ? որ բոլորովին վերջերս Մայքլ Օուենը բացեիբաց հայտարարեց, որ իր կարյեռայի ընթաղքում բազմիցս սիմուլյացիայի է դիմել, որպես օրինակ բերելով` 1998 եւ 2002 թվականի աշխարհի առաջնություններում Արգենտինայի հավաքականի դեմ իր վաստակած 2 կեղծ 11 մետրանոցները: Ասեմ ավելին, եթե մենք ունենանք Դիդյե Դրոգբայի բոլոր սիմուլյացիների տեսագրությունները, ապա հանգիստ կարող ենք սերիալ նկարել: Սակայն, ինչպես քիչ առաջ նշեցի, քանի որ խոսքը գնում է Կլասսիկոյի մասին, ապա այստեղ ամեն մի չոփը դառնում է վիթխարի գերան: Տիտո Վիլանովան, հերքելով այն լուրերը, որ Պեպեյի մասնակցությամբ խաղերի դրվագներից ֆիլմ է նկարահանվել` վերջինիս համար որակազրկում պահանջելու համար,  ասեց որ իր թիմին հարկավոր են միայն սեփական խաղերի տեսագրությունները, ավելացնելով որ նման ֆիլմ գոյություն չունի եւ խորհուրդ տալով Պեպեին, որ վերջինս մտածի իր խաղի ֆուտբոլային, այլ ոչ թե թատերական տարրերի մասին: Հաշվի առնելով, այն հայտարարությունը, որ թիմը փորձում էր սեփական խաղերի տեսագրությունները ձեռք բերել, կարելի է ենթադրել, որ Պեպեյին լրտեսելու խոսակցություններն առնվազն անհիմն չէին: Այս պատմության առայժմ վերջին հատվածը, ավելի ճիշտ հարվածը տեղի ունեցավ արդեն Ժոզե Մոուրինյոյի կողմից, ով սենսացիոն հայտարություն արեց, նշելով որ Բարսելոնան փորձում էր էր խլել Պեպեին, երբ նրա պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ էին ընթանում: Արքայական ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ուղիղ երկու ամիս կատալոնական թիմի գործակալները շփում էին հաստատել Պեպեյի գործակալի հետ` փորձելով վերջինիս համոզել չերկարաձգել պայմանագիրը: Մոուրինյոյի, Վիլանովային հասցրած, վերջին հարվածը դարձավ իր հայտնած այն ենթադրությունը, ըստ որի Բարսելոնան ցանկանում էր հակապեպեյական տեսանյութն օգտագործել, վերջինիս Ռեալի հետ պայմանագիրը չերկարաձգել համոզելու համար: Լարված հարաբերությունների հետեւանքով ստեղծված մինիպատերազմը աստիճանաբար նոր երանգներ է ստանում: Կդառնա? արդյոք Պեպեն 2 ոխերիմ մրցակիցների միջեւ 2-րդ պորտուգալացի կռվախնձորը, կիմանանք շատ շուտով, սակայն արդեն հիմա երեւում է, որ միայն փոխադարձ վիրավորանքներով այս պատմությունը չի ավարտվի: 

 Ալեքս Ենոքյան 

Հ. Գ. Որոշ արտահայտություններ գրված են փոխաբերական իմաստով, ուստի եւ ներողություն եմ խնդրում առանց չակերտների գրելու համաչ, քանի որ ծրագիրը, չգիտես ինչու, ջնջում է չակերտների մեջ գրված ամեն ինչ:

 

Պեպե. Բավական է սիմուլյացիա անես... Պեպեյի եւ Ինյեստայի վեճը դարձավ 2 թիմերի` միմյանց միջեւ բռնկված հերթական հակամարտության պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել