Որևէ մեկը երբևէ տեսե՞լ է Տղմուտ գետը։ Մեր անվերջ բարոյական հաղթանակները հենց այս գետի ափերից սկսվեցին, ու էդ օրվանից մինչ այսօր մեր «բարոյական հաղթանակներով» շարունակում ենք սվաղել մեր կայուն ստաբիլ պարտություններն ու հետընթացները: Ինձ թվում է՝ հենց այդ օրն էլ մեր վրա թուղթուգիր են արել ու գցել Տղմուտի մեջ: Հիմա էլ ոչ գետը կա, ոչ թուղթուգիրը, որ գոնե էն 6-րդ զգայարանի շոումենները բրիտանացի գիտնականների հետ համատեղ գտնեն ու բացեն:
Կամ էլ թող փոքրիկ իշխանը մեզ սովորեցնի «անբարոյական», բայց իրական հաղթանակների գաղտնիքը: Հերիք չի՞ ողջ կյանքներս «բարոյական-բարոյական» հետ գնանք ու դեգրադացվենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել