...Երբ Խորանից շարժվեցինք դեպի ելքը, եկեղեցում հավաքված հավատացյալները, ճանապարհ տալով պատանիներին, ժպտում էին ու ասում. «Մեր խելացիներն են, ամենախելացիները»... Սա ԼԱՎԱԳՈՒՅՆ գնահատականն է, որ կարող է ունենալ որևէ հեռուստատեսային նախագիծ։
Մերօրյա հերոսներն արդեն Խելքով ու իրենց մտքի ուժով փայլող երեխաներն են, դեռ անելիք էլի կա, բայց Շարժումն արդեն սկսվել է, Բովանդակությունն ու Միտքն աստիճանաբար հեղափոխում են՝ կոտրելով կարծրատիպերը... Այսօր Կիրակին իսկապես լի էր օրհնությամբ, երբ Արարատյան Հայրապետական թեմ-ի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցում «Ամենախելացին» նախագծի ստեղծագործական կազմի և մասնակից երեխաների հետ միասին ներկա եղանք Պատարագին, Մանուկների օրհնության կարգին, որից հետո Տ.Նավասարդ Սրբազանի հետ հետաքրքիր ու բազմաբովանդակ հարցուպատասխանին մեր Ամենախելացիները փայլեցին Հայոց հոգևոր պատմության իրենց գիտելիքներով և ստացան նաև շատ հարցերի պատասխաններ։)
Լավագույն ուսուցումն օրինակ ծառայելն է։))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել