Հետևելով Ժիրայր Սեֆիլյանի և նրա փոքրաթիվ համախոհների վերջին շրջանի գործունեությանը՝ տպավորություն ունեմ, որ, գիտակցելով այն իրականությունը, որ արդեն իսկ «պռավալ» են տվել իրենց հակապետական ծրագիրը՝ Հայոց Մեծ Եռեղնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական կյանքը, Ժիրայրն ուղղակի գնում է պրովոկացիների, որպեսզի իրեն կամ իր համախոհներին ձերբակալեն: Սա էլ է պատասխանատվությունից խուսափելու մի ձև, քանզի անազատության պայմաններում կհայտարարեն, որ եթե իրենք ազատության մեջ լինեին, կկարողանային ազատվել ռեժիմից, բայց սա ևս անհեռանկար գործելաոճ է, քանզի իշխանությունները ևս գիտակցում են ժիրայրի և նրա փոքրաթիվ համախոհների պրովոկացիաների իմաստը: Փաստացի, մեր հասարակությունը տեղի չտվեց պոպուլիստական և հակապետական կոչերին, ինչը ծայրահեղ քայլերի է դրդում Նախախորհրդարանի անդամներին:
Հարգելի՛ Ժիրայր, դեռ ուշ չէ, սթափվի՛ր և թույլ տուր՝ քեզ միշտ հիշենք որպես ազգային հերոսի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/782363411832736?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել