«Ռեալի» երկրպագուները հսկայական պաստառ են պատրաստել, որով կոչ են անում «Ոսկե գնդակը» շնորհել Կրիշտիանու Ռոնալդուին:Ֆանատների կարծիքով՝ ժամանակն է, որպեսզի հրապարակավ պաշտպանեն իրենց կուռքին՝ պատվավոր պարգևն ստանալու հնարավորությունները բարձրացնելու համար: Ցուցապաստառը կներկայացվի «Սելտայի» դեմ վաղվա խաղի ժամանակ:

Երկրպագուների շարժման առաջնորդ Գուստավո Լատորեն մեկնաբանել է այդ նախաձեռնությունը. «Կրիշտիանու Ռոնալդուն մեքենա է, և նրա գոլերը թույլ են տալիս մեզ՝ գերազանցել «Բարսելոնային»: Նա հիանալի մրցաշրջան է անցկացրել, նաև թիմն է պատմության մեջ լավագույն արդյունքը գրանցել՝ մեծամասամբ նրա շնորհիվ: Մեսսին նվաճել է միայն Իսպանիայի Գավաթը: Մոուրինիոն իրավացի է: Եթե Կրիշտիանուն չստանա «Ոսկե գնդակը, ապա դա հանցագործություն կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել