Ցանկացած իրեն հարգող տնտեսագետ ու ֆինանսիստ Հայաստանում միայն տարակուսանք է ապրում` մեր մոտ տիրող իրավիճակին ծանոթանալով: Դոլարի կուրսը նվազել է, և հավանաբար Նովրուզից ու ապրիլի 24-ից հետո իրավիճակը կրկին կտրուկ կփոխվի, եթե, իհարկե, դոլար ծախսողների նոր հոսք չարձանագրվի: Փոքր երկիր ենք, և ֆինանսական գիգանտները գտել են առավելագույն քյար ճլելու գաղտնիքը: Մեր մոտ չի գործում ոսկե այն օրենքը, ըստ որի՝ պետք է հաճախորդին, այցելուին գրավել, որպեսզի հաջորդ տարի ևս չկորցնես նրան: Մեզ մոտ գրեթե միշտ աշխատում է` սա չլինի, մեկ ուրիշը կլինի զոռբայական կանոնը: Պատճառը գուցե այն է, որ ինքը` տնտեսվարողն, անգամ վստահ չի, որ հաջորդ տարի մնալու է իր «պոստում»: Այնպես որ՝ դոլարի արժեզրկումը մի կապեք լուրջ տնտեսագիտական բլա բլաների հետ: Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ կլպում են դեռ կեսգիշերից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/778251305589751?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել