Ու ամենավատը, որ էլի հայերիս համար կարևոր է բարոյական հաղթանակը: Անմոռուկը որպես խորհրդանիշ ընտրելու ամենամեծ սխալն այն էր, որ ուղղակի չենք մոռանում և ոչ ավելին: Ոչ մի վրեժ, ոչ մի ցասում, ոչ մի պահանջատիրություն: Մեզ ուղղակի բավարարում է այն, որ չենք մոռանում. մենք, թուրքերը, ամբողջ աշխարհը ու վերջ: Աշխարհի ու Թուրքիայի առաջ ոչ մի պահանջ չենք դրել՝ բացի չմոռանալու խոստմանից, ու եթե Թուրքիան մի քիչ շրջահայաց քաղաքականություն վարեր, հաստատ մինչև հիմա ճանաչած կլիներ ու խոստացած, որ չի մոռանա: Եղեռնի 100-ամյակի խորհրդանիշը, ի լրումն չմոռանալու պահանջի, պետք է այլ մեսիջներ ևս պարունակեր` վրեժ, պահանջատիրություն, դատապարտում, զգոնության կոչ...
Մյուս կողմից` դե հիմա ինչ եղել՝ եղել է, որպես խորհրդանիշ ընտրվել է անմոռուկը, բայց ի՞նչ իմաստ ունի ներքին լսարանին հրամցնել էդ անմոռուկներն էդ ծավալով... Մի՞թե Հայաստանում ծնված, մեծացած մարդը հնարավոր է, որ լսած չլիներ ցեղասպանության մասին ու մոռանար, որ նման բան է տեղի ունեցել: Հասկացանք, մարդիկ ովքեր շատ են շփվում արտասահմանցիների հետ, մարդիկ ովքեր արտասահմանում են, կրում են անմոռուկը, կամ մեքենաների վրա մի հատ անմոռուկի նշանը Հայաստանում ապրող շատ արտասահմանցիների համար հարց է առաջացնում, ու հետաքրքրվում են, թե ինչ խորհուրդ ունի իր մեջ, բայց երեկ մի մեքենա եմ տեսել՝ ամբողջովին անմոռուկախեղդ, իրենց կարճ խելքով դիզայն էին արել` ձևերով, խաղերով... Երեկ մի ջահել, նորմալ հագնված, առաջին հայացքից առողջ, ուժեղ երիտասարդ Հյուսիսային պողոտայում անմոռուկ էր վաճառում՝ ընկնելով ու խնդրելով ցանկացած անցորդի հետևից, դե արի ու մի ասա` ա՛յ անասուն, ի՞նչդ էր պակաս, որ քեզ թույլ ես տալիս էդպիսի բան անել... Ոչ հիվանդ ու հաշմանդամ ես, որ խղճան ու գնեն կամ մի երկու կոպեկ ողորմություն տան ու նույնիսկ վաճառածդ չվերցնեն, ոչ մտավոր հետամնած ես, որ ուրիշ աշխատանք չգտնես: Ուղղակի հեշտ է երեսին պադոշ քաշել ու ողորմություն խնդրել... Դարձել ա ազգային մտածելակերպի մի մասնիկը ողորմություն խնդրելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/927827710590394?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել