Հայոց Ազգային Բանակի 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2012 թվականը «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) հայտարարել է Ազգային Բանակի տարի, և հունվարից մինչև դեկտեմբեր «Հայոց Արծիվները»  Ազգային Բանակի տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է խոշոր հայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, ինչպես նաև կրակային պատրաստվածության տեսքով:

Հայրենասիրական միջոցառումների իրականացման գլխավոր նպատակներից են բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, երիտասարդների, հասարակության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության արմատավորումը և ընդհանուր առմամբ հայոց ազգային բանակի` հայ ժողովրդի բացարձակ արժեքի դերի ու նշանակության խիստ կարևորումը հայ հասարակության շրջանում:

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում  «Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի Նախագահությունը սույն թվականի հոկտեմբերի 18-ին կազմակերպել էր հերթական ռազմահայրենասիրական աննախադեպ միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման  20-րդ տարեդարձին: Միջոցառման անմիջական մասնակիցներն են  «Հայոց Արծիվներ» ՀՀԿ 211 մասնաճյուղերի ղեկավարները, Կազմակերպության Նախագահությունը,  ինչպես նաև Երևան քաղաքում գործող միջին մասնագիտական և բարձրագույն  ուսումնական հաստատությունների ուսանող-ուսանողուհիները, ընդհանուրը` 700 մարդ:

«Հայոց Արծիվները» և ուսանողները հյուրընկալվեցին սպաներին, ենթասպաներին, զինվորներին` շնորհավորելու ՀՀ զինված   ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը: «Հայոց Արծիվների» առաջնորդ, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյանը խիստ կարևորում է նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը, հատկապես երիտասարդների շրջանում. ¥խոսք` Խաչիկ Ասրյան … միշտ եղեք հոգեպես ուժեղ, հզոր, միշտ իմացեք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը, միշտ գիտակցե՛ք հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, միշտ գիտակցե՛ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթական, ազգային ոգին, միշտ գիտակցեք արցախյան փառավոր հերոսամարտը և հերոսամարտում նահատակված քաջորդիների շիրիմների առջև խոնարհվելու գաղափարի անհրաժեշտությունը, և գիտակցելով միշտ համախմբվե՛ք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը  ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը` այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և այդ ժամանակ ես կասեմ Ձեզ. «Կեցցե°ք դուք, կեցցե°  ազգային բանակը, կեցցե° հայոց Նախագահը, կեցցե° Հայաստանի Հանրապետությունը», - իր ոգեշունչ ելույթում  նշում է Խաչիկ Ասրյանը:

Տոնական միջոցառման ընթացքում «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեցին ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 5 զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին 5 զորամասերի 60-ից ավել զինծառայողներ:

Զորամասում միջոցառումն  ավարտվեց տոնական շքերթով, որին մասնակցեցին նաև «Հայոց Արծիվները» և ուսանող-ուսանողուհիները:

Ռազմահայրենասիրական ծրագրի բոլոր մասնակիցները    այցելեցին նաև  ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարան, որտեղ էլ յուրաքանչյուր «արծիվ» և ուսանող ինքնաձիգով կրակեց մինչև 7 փամփուշտ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը,  որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից մինչև այսօր իրականացրել է 415-ից ավել հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել 211 մասնաճյուղեր-գրասենյակներ` Հայաստանի Հանրապետության 24 քաղաքային և 187 գյուղական համայնքներում, իսկ Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 27.000 մարդ: Ըստ Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվների»  գործունեության գերնպատակը մեկն է. Կազմակերպության որդեգրած գաղափարախոսությունը և կարգախոսը մտցնել յուրաքանչյուր հայ ընտանիք, հայ մարդու արյան մեջ:

       «Հայոց Արծիվներ» հհկ տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել