Բաղադրությունը
Կարագ – 200 գրամ
Շաքարավազ – 100 գրամ
Ձու – 2 հատ
Սոդա – 1 թեյի գդալ
Ալյուր – 2 բաժակ
Միջուկ.
Ընկույզ – 2 բաժակ
Շաքարավազ – 1 բաժակ
Սերուցք – 1.5 բաժակ
Մեղր – 2 ճաշի գդ.
Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Կարագը թողնել՝ փափկի, հարել շաքարավազի հետ: Ձուն կոտրել, թեթևակի հարել և խառնել կարագի զանգվածին: Սոդան խառնել ալյուրին, ավելացնել ձվի զանգվածին: Խմորը դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել կամ աղալ: Շաքարը լցնել չոր թավայի մեջ, դնել շատ թույլ կրակին և խառնել այնքան, որ այն հալվի և գույնը փոխվի: Ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել նաև սերուցքը, խառնել, եռալուն պես խառնել ընկույզը և վերցնել կրակից: Խմորը բաժանել երկու մասի, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Ընկույզի միջուկը տարածել խմորի վրա, ծածկել երկրորդ շերտով: Եզրերն ամրացնել, դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 35-40 րոպե: Հանել, թողնել՝ սառչի, վրան շաքարի փոշի ցանել: