Չգիտեմ, տևական ժամանակ պատերազմի մեջ գտնվելն ու երկու կողմից թշնամաբար տրամադրված երկրների կողմից շրջապատված լինելն ա պատճառը, թե ինչ, բայց նկատել եմ, որ կան մարդիկ, ովքեր Հայաստանը կարծես ընկալում են ոչ թե որպես սովորական երկիր, այլ ռազմադաշտ, ու ըստ դրա, ով որոշում ա լքել երկիրը, արտագաղթել, պիտակավորվում են որպես դավաճաններ կամ դիզերտիրներ:
Կարծես մարդ, որ ծնվում ա Հայաստանում, պարտավորվում ա ապրել ու մեռնել Հայաստանում, ով խախտում ա պայմանագիրը, դավաճան ա, ով մնում ա Հայաստանում, ապրում ու մեռնում ա այստեղ, հերոս ա:
Այնինչ ոչ մնացողներն են հերոս, ոչ էլ գնացողներն են դավաճան: Մարդ մի անգամ ա ծնվում ու ապրում, պետք ա ապրի այնտեղ, որտեղ ուզում ա, որտեղ իրան ավելի հարմար ա, որտեղ իրան ավելի հարազատ ա զգում, պետք ա ապրի այնպես, ինչպես ինքն ա ուզում, այն մարդկանց հետ, ում հետ որ ուզում ա:
Կյանքը մի անգամ ա տրվում, վայելեք ձեր կյանքն ու այդ ժամանակը մի օգտագործեք ուրիշների կյանքով զբաղվելու բարդ ու անշնորհակալ գործի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10206191039844681?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել