Շատերի կարծիքով սա բռազիլացու` Սկուդերիայում անցկացնելիք վերջին տարին է: Սակայն հիշեցնեմ, որ թե 2006, թե 2008 եւ թե վերջին 3 տարիներին, բոլորը նույնն էին ասում, նշելով որ Պիպոն ակներեւ թույլ է` համապատասխանաբար Շումախեռի, Ռայկկոնենի եւ Ալոնսոյի ֆոնի վրա: Սակայն բռազիլացին ամեն  անգամ կարողանում էր իր մեջ ուժ ու մոտիվացիա գտնել, եւ անցնելով մեծ դժվարությունների միջով, այդուհանդերձ համոզել Լուկա Դի Մոնտեձեմոլոյին, որ նա պետք է թիմին: Դա տեղի ունեցավ նաեւ այս` 2012 մրցաշրջանում, երբ արդեն 3-րդ տարին անընմդեջ, մրցաշրջանի մեկնարկում մնալով Ֆեռնանդո Ալոնսոյի ստվերում, նա ի վերջո կարողացավ եւս մեկ տարվա պայմանագիր կորզել արքայական ավտոսպորտի պատմության ամենատիտղոսակիր եւ հին թիմից: Սուզուկայում նվաճած պոդիումը եկավ ճիշտ ժամանակին, իսկ երբ նախորդ` Հարավային Կորայի գրան պրիում, ողջ աշխարհը Ռոբ Սմեդլիի շուրթերից ուղիղ եթերում լսեց Felipe you are too close to Fernando, you should back of ... արտահայտությունը, պարզ դարձավ որ Ֆելիպեն եւս մեկ տարի կմնա թիմում: Այդ խոսքերն անկասկած լսեց նաեւ սեփական հեռուստացույցի առջեւում նստած Լուկա Դի Մոնդեձեմոլոն, ով բնականաբար լավ հիշելով 2 տարի առաջ Հոկկենհայմում նույն Սմեդլիից հնչեցրած եւ ողջ աշխարհի առաջատար պարբերականների առաջին էջերում հայտնված Felipe, Fernando is faster than you. Can you confirm you understood that message? արտահայտությունը, համաձայնվեց Պիպոյին եւս մեկ տարի թիմում պահել եւ տանից չվռնդել: Եվ իրոք, Մառանելլոն վաղուց արդեն Մասսայի համար 2-րդ տունն է դարձել եւ հարցը միայն նրանում չէ, որ նա Ֆեռռարիով ավելի շատ գրան պրի է անցկացրել, քան Բերգերը, Բարրիկելլոն կամ Ալեզին եւ իր ցուցանիշով միայն Միխաել Շումախեռին է զիճում: Հիշու?մ եք, 2009 թվականի Հունգարիայի գրան պրին: Չարաբաստիկ այդ ուիք-ենդը ճակատագրական դեր խաղաց Ֆելիպեյի կյանքում, երբ նրա ընկեր Ռուբենս Բարրիկելլոյի մեքենայից պոկված զսպանակը քիչ մնաց նրան այն աշխարհ  ուղարկեր: Եւ հենց այդ ժամանակ Ֆեռռարին, Դի Մոնտեձեմոլոյի գլխավորությամբ, մինչեւ վերջ աջակցեց Մասսային, իսկ այդ սատարման շնորհակալությունը Ֆելիպեն հայտնեց իր գործով, չդիմադրելով Ալոնսոյին եւ 2010 թվականի` Չինաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի գրան պրիներում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ շարունակելով մնալ իսկական թիմային խաղացող, սեփական շահերը դնելով մի կողմ, հանուն թիմայինի: Եվ հենց այդ փոխադարձ հարգանքի հետեւանքն է ավտոսպորտռի պատմության մեջ ամենաերկար համագործակցություններից մեկը: Այժմ Ֆելիպեն աստիճանաբար վերադառնում է իր նախկին մարզավիճակին եւ կարծես թե 2.5 տարվա տանջանքներից հետո հետզհետե մոռանում Հունգարիա 2009 անունով մղզավանջը: Դրա վառ ապացույցը` Սինգապուրում նրա կատարած այ այս մանեւրն էր:

 Այստեղ մենք կրկին տեսանք նախկին Ֆելիպեյին` ագրեսիվ, անզիճում եւ առանց կոմպրոմիսսների գնացող: Ինչեւե, հուսանք,  որ նախկին արագությունը ձեռք բերելուց զատ, Սուպեր Պիպոն նաեւ իր երբեմնի ստաբիլությունն է վերականգնել: Եվ եթե 2014-ին Ֆետտելի` Ֆեռռարի տեղափոխվելու մասին խոսակցություններն իրոք հիմքեր ունեն,ապա 2008 թվականին 45 վայրկյան չեմպիոն հանդիսացած բռազիլացին իր այսօրվա մարզավիճակով, միանշանակ առանց աշխատանքի չի մնա: Չնայած, որ մեկ թիմում` Ալոնսո-Ֆետտել զույգը կարող է պայթյունավտանգ դառնալ եւ այդ առումով իր մտավախությունն է հայտնել նաեւ Դի Մոնտեձեմոլոն, նշելով, որ մեկ հավանոցում, 2 աքլորների համար տեղ չկա: Այնպես, որ դեռ փաստ չէ, որ 2013-ը Մասսայի համար վերջին կարմիր մրցաշրջանն է:  

 Ալեքս Ենոքյան: 

 

Հ. Գ. Որոշ արտահայտություններ գրված են փոխաբերական իմաստով, ուստի եւ ներողություն եմ խնդրում որ գրել եմ առանց չակերտների, քանի որ ծրագիրը չգիտես ինչու չակերտների մեջ գրածը ջնջում է:

2003 թվական: 21 ամյա Մասսան` հանդիսանալով Ֆեռռարիի թեսթ պիլոտը, ուշադրությամբ հետեւում է Միխաելի եւ Ռուբենսի աշխատանքին, որպեսզի մի քանի տարի հետո զբաղեցնի նրանցից մեկի տեղը:

Հունգարիա 2009: Հրաշք, որի շնորհիվ Մասսան ոչ միայն շարունակեց ապրել, այլ նաեւ վերադարձավ կոկպիտ:

Սուզուկա 2012: Թիմը երկար ժամանակ կապույտ սաղավարտով պիլոտին ողջունելուց հետո, վերջապես թիմային կամրջակ է դուրս գալիս, որպեսզի ավելի քան 2 տարվա ընդմիջումից հետո ողջունի, արդեն դեղին սաղավարտով իր երբեմնի առաջատարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել