Fact.am-ը գրում է.
Մանհեթենյան 5հարկանի բնակելի տան նկուղում գազի պայթյունի և հաջորդած հրդեհի պատճառով ավերվել են Նյու-Յորքի կենտրոնում գտնվող 100-ամյա հնություն ունեցող չորս շինություններից երեքը: Հրդեհը արագորեն տարածվել է և Նյու-Յորքի Հրդեհի վարչության նշած բարդության սանդղակով գրավել է ամենավերին՝ յոթերորդ աստիճանը: Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն նշել է, որ հրդեհի պատճառը աշխատողների անուշադրությունն է եղել: Քաղաքային իշխանությունները վախենում են օդի աղտոտումից և այդ պատճառով հորդորում են բնակիչներից պատուհանները փակ պահել:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/52456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել