Նյու-Յորքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ավերել է 3 շինություն


19:50 , 27 մարտ, 2015

nyu yorqFact.am-ը գրում է.

Մանհեթենյան 5հարկանի բնակելի տան նկուղում գազի պայթյունի  և հաջորդած հրդեհի պատճառով ավերվել են Նյու-Յորքի կենտրոնում գտնվող 100-ամյա հնություն ունեցող չորս շինություններից երեքը: Հրդեհը արագորեն տարածվել է և Նյու-Յորքի Հրդեհի վարչության նշած բարդության սանդղակով գրավել է ամենավերին՝ յոթերորդ աստիճանը: Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն նշել է, որ հրդեհի պատճառը աշխատողների անուշադրությունն է եղել: Քաղաքային իշխանությունները վախենում են օդի աղտոտումից և այդ պատճառով հորդորում են բնակիչներից պատուհանները փակ պահել: