Ինքնատիպ ֆոտոպատմություն՝ “Genealogy” խմբի 6 արտիստների մասնակցությամբLife.panorama.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի 6 արտիստների մասնակցությամբ հետաքրքիր եւ յուրօրինակ ֆոտոպատմություն է նկարահանվել Հայաստանում: Հավատարիմ մնալով եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա մասնակցության ձեւաչափին՝ “Genealogy”-ն ներկայացնում է իր ծագումնաբանությունը: Խմբի անդամներն իրենց մեջ կրում եւ փորձում են եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը: Ֆոտոսեսիան իրականացվել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, որտեղ  ներկայացվում է նաեւ հայկական, ազգային մշակութային ավանդույթները, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը: Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչ՝ Ռուբեն Մարտիրոսյան:

Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սեւի եւ մոխրագույնի տարբեր երանգներ, իրարից տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ էլ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք: Հագուստը կարվել է այժմ նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով: «Մենք  համադրել ենք եվրոպական եւ հայկական նորաձեւության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը:  Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաեւ հայկական արմատները միաձուլող կերպարներ: Ընտրված թեման շատ նորաձեւ է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել