Այս շաբաթ Ջեսիկա Ալբան ամուսնու ու երեխաների հետ հանգստանում էր Կարիբյան ծովում։ Հետագայում նրանց միացան Ջոն Լեջենդը և Քրիսի Թիգենն իրենց ընտանիքների հետ միասին։
Դերասանուհին կատարյալ տեսք ուներ բիկինիի մեջ, իսկ նրա ամուսին Քեշ Ուորենը, ով հանդիսանում է նաև աստղի պրոդյուսերը, չէր կարողանում աչքը կտրել իր հմայիչ կնոջից։ Զույգի երեխաները՝ յոթնամյա Օնորը ու երեքամյա Հեվենը, ևս վայելում էին իրենց կազդուրիչ հանգիստը։
Ջեսիկան սկզբում բիկինի և լայնեզր գլխարկ էր կրում, իսկ երբ մի կուշտ լողալուց հետո ընտանիքի հետ միասին այցելեց բացօթյա սրճարան, լողազգեստի վրայից փղային պրինտով սարոնգ հագավ։
Կողքից հայացք գցելով աստղային ամուսինների վրա՝ այնպիսի տպավորություն է, ասես նրանք դեռ իրենց մեղրամիսն են վայելում։ Թեպետ նրանք արդեն 7 տարի է, ինչ ամուսնացած են, նրանց սերն առաջվա պես բուռն է։
Ջեսիկա Ալբայի առաջին դուստրը ծնվել է 2011 թ.-ին։ Նա այն հազվագյուտ երեխաներից է, ովքեր ծնվում են սաղմնապարկի մեջ։ Ջեսիկան ու ամուսինը դեռևս անուն չէին ընտրել երեխայի համար, երբ նա ծնվեց։ Իմանալով, որ նորածինը ծնվել է սաղմնապարկի մեջ՝ Ջեսիկայի ամուսինն ասաց. «Նա աշխարհ եկավ իր ապահով օթևանում։ Ուստի մենք նրան Հեվեն կանվանենք» («Օթևան» բառն անգլերենում «haven» է)։ Մի քանի տարի անց ընտանիքում ևս մի երեխա ծնվեց՝ կրկին աղջիկ։
Ջեսիկա Ալբան աչքի է ընկնում ժամանակը ճիշտ բաշխելու բացառիկ կարողությամբ։ Բացի երեխաների խնամքից ու դերասանական գործունեությունից՝ նա զբաղվում է նաև ձեռնարկատիրությամբ։ 2011 թ.-ին նա հիմնադրեց «Honest» ընկերությունը։ Այս ընկերությունը զբաղվում է բնական հումքից պատրաստված արտադրանքների վաճառքով։ Այս ընկերության արտադրանքի վաճառքի մեծ մասն իրականացվում է առցանց տարբերակով։
Ես «Honest Company»-ն շենացնում եմ դստրերիս համար։ Ես հույս ունեմ, որ երբ նրանք մեծանան, կցանկանան աշխատել այս ընկերությունում։ Եթե չցանկանան էլ, հուսով եմ, որ այն կոգեշնչի նրանց զբաղվել ձեռներեցությամբ։
Ինչ վերաբերում է Ջեսիկայի կինոկարիերային, շուտով նա հանդես կգա «Մեխանիկ 2» կինոնկարի գլխավոր դերում։ Այս թրիլլերի պրեմիերան տեղի կունենա 2016 թ.-ի հունվարի 22-ին։
Ջեսիկայի ու նրա ամուսնու ընկերները
Քրիսին և Ջոն Լեջենդը