Բաքվում հարձակման ենթարկված ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնն է հայկական ԶԼՄ-ներից մեկի հետ խոսել տարածաշրջանային խնդիրներից ու անդրադարձել նաև այն հարցին, թե կարող է, արդյոք, հայաստանն օգնություն ակնկալել Արևմուտքից: Փալոնը չափազանց անկեղծ է գտնվել ու կոչ արել հայերիս սեփական ուժերի վրա դնել հույսն ու ինչ-որ կերպ տեսնել սեփական գլխի ճարը՝ պատմությունից դասեր քաղելով: «Գիտեք, գերտերությունները միշտ իրենց գործերով են զբաղված: Նրանք երբեք մտահոգված չեն Հայաստանով: Մենք կշարունակենք ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, բայց սա խնդրահարույց տարածաշրջան է, այդպիսին է եղել 3000 տարի. դուք պետք է պարզապես ձեր գլխի ճարը տեսնեք, անկեղծ ասած»,-անկեղծացել է հայամետ կոնգրեսականը:
Կարճ ժամանակ առաջ էլ նման մի հարցազրոյց էլ մեկ այլ հայտնի ամերիկացի Ջեֆրի Սաքսն էր տվել ու վստահեցրել, որ Արևմուտքից հայերի ունեցած ակնկալիքները սին են:
Չափազանց էական հայտարարություններ են սրանք, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան այն թուրք-արմևտյան պրոապագանդան, որ որոշ ՀԿ-ներ կամ իշխանամետ ԶԼՄ-ներ առավոտից երեկո տանում են՝ փորձելով լվանալ հայ հանրության ուղեղը: Այս հայտարարություններն արժեքավոր են այն պատճառով, որ կարող են սթափեցնող նշանակություն ունենալ բոլոր նրանց համար, ովքեր հաշտ են Նիկոլի վարած քաղաքականության հետ՝ ուտելով սորոսածին ՔՊ-ականների կտերն այն մասին, թե Եվրոպան սպասում է Հայաստանին, կարող է մեզ պաշտպանել և այլն: Այս հայտարարությունները չափազանց արժեքավոր կդիվեին նաև հայաստանյան իշխանությունների համար, եթե Հայաստանը նորմալ իշխանոթյուն ունենար, եթե այդ իշխանությունը պարզապես ռոմանտիկներից կամ մոլորվածներից բաղկացած լիներ: Ցավը, սակայն այն է, որ մեր իշխանությունը բաղկացած է ոչ թուրքական ագենտներից, որոնք, իմանալով ամեն ինչ, իմանալով, որ Արևմուտքը մտադիր էլ չէ աչքը թարթել, եթե այստեղ ցեղասպանություն էլ լինի, մեզ թշնամացնում են Հյուսիսի հետ: Իհարկե, ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականությունը շատ իմաստներով պայմանավորված չէ մեր կողմից վարվող քաղաքականությամբ, քանի որ Ադրբեջանը Մոսկվայի համար կենսական կարևորություն ունեցող երկիր է դարձել, բայց ցավն այն է, որ նույնիսկ այս իրավիճակում Հայաստանը չունի ռեալ այլընտրանք, ուստի պարտավոր է գոնե ավասարակշռված քաղաքականություն վարել, այլ ոչ թե գնալ ուկրաինացման ճանապարհով. Հակոբյան Աննայի ու Զելնսկու կնոջ միջև ակտիվ շփումներն ու ջերմ հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում Հայաստանին: Մինչդեռ Ադրբեջանը հոյակապ քաղաքականություն է վարում՝ «կթելով» անխտիր բոլոր աշխարահաքաղական ուժային կենտրոններին:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3451
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել