Hartak.am-ը գրում է.
Քացախի բաղադրության մեջ մտնող նյութերը օգնում են լուծել մազերի և գլխի մաշկի հետ կապված խնդիրները:
Այն բաղկացած է օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ միկրոէլեմենտներից` մագնեզիում, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև բջջանյութերից` էնիզմա, բետա-կարոտին և այլն:
Մազերն ամրացնելու համար հարկավոր է դրանք լվանալուց հետո ցայել խնձորի քացախից պատրաստված լուծույթով: Չկա որևէ կոնկրետ խորհուրդ քացախի չափերի վերաբերյալ: Ոմանք առաջարկում են ավելացնել 4 բաժին ջրի 1 բաժին քացախ, ոմանք 2 ճաշի գդալ քացախը` 1լիտր ջրին, ընդունելի է նաեւ հիսունը հիսունի տարբերակը:
Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքները մի բանում համընկնում են. այսպիսի լուծույթը հրաշալի կերպով վերականգնում է վնասված մազերը` դարձնելով դրանք ամուր, փարթամ և փայլուն, ինչպես նաև վերացնում է թեփը: Մազերը քացախի լուծույթով ցայելուց հետո կարելի է կրկին ցայել մաքուր ջրով կամ հենց այդպես էլ թողնել: Լուծույթով ցայելուց հետո մազերը ստանում են հաճելի մրգային բույր:
Երբեմն քացախի խիտ լուծույթն առաջարկում են քսել մազերի արմատներին. այն վերացնում է քորը և թեփը, ինչպես նաև կարգավորում ճարպային գեղձերի գործնեությունը:
Վերջինս շատ օգտակար է հատկապես յուղոտ մազերի դեպքում:
Վերցնում ենք կես բաժակ ջուր, ավելացնում 1 թեյի գդալ քացախ, 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խառնուրդը լվալուց 30 րոպե առաջ քսում ենք մազերին և արմատներին: