Բաղադրությունը
Հավի ֆիլե - 800 գրամ
Գազար - 4 հատ
Գլուխ սոխ 3-4 հատ
Քացախ (9 %) 5 ճաշի գդալ
Համեմունք կորեական գազարի համար - 2 ճաշի գդալ
Բուսական յուղ - 150 գրամ
Աղացած պղպեղ - 1 ճաշի գդալ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Ֆիլեն լվանալ, չորացնել անձեռոցիկով։ Կտրել բարակ խորանարդներով:
2. Թավան լավ տաքացնել և լցնել բուսական յուղը:
3. Բուսական յուղը հենց տաքանա, ավելացնել աղացած սև պղպեղը և գազարի համեմունքը:
4. Գազարը լվանալ, մաքրել և քերել քերիչով, ցանկալի է քերել հենց կորեական աղցանի համար նախատեսված քերիչով: Սոխը մաքրել և կտրել բարակ կիսաշրջանագծերը:
5. 2 րոպե անց ավելացնել հավի ֆիլեն, գազարը, սոխը և լավ խառնել:
6. Շոգեխաշել մոտ 5 րոպե, որիղ հետո ավելացնել քացախը և աղ անել՝ ըստ ճաշակի:
7. Թողնել ևս 5 րոպե կրակի վրա և վերցնել կրակից:
8. Որից հետո ուտեստը տեղափոխել թավայից մեծ ամանի մեջ և թողնել, որ սառչի:
9. Այնուհետև փակել կափարիչով երեսը և դնել սառնարան, որ լավ սառչի, լավ կլինի, եթե ողջ գիշեր մնա սառնարանում: