Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բացումը կիրականացնեն ռուսական հեքիաթների հերոսները, ինչպես նաև ռուս առաջին կայսրը։ Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2014 թվականի փետրվարի 7-ին։
Շոուն կկայանա երեք տարբեր բեմերում։ Ամբողջ արարողությունը բաղկացած կլինի 9 մասից, որոնցից յուրաքանչյուրը կպատմի ռուսական պատմության տարբեր հատվածների մասին։ 
Երբ բեմ բարձրացան բոլոր երկրների հավաքականները, կկայանա միջնադարյան Ռուսաստանին նվիրված շոույի հատվածը։ 9 եկեղեցական գմբեթների ֆոնին կհայտնվեն ռուսական հեքիաթների հերոսներ ջրահարսն ու 33 դյուցազուններն։
Հաջորդ հատվածը նվիրված կլինի կայսերական Ռուսաստանին։ Բեմում կհայտնվեն 5 նավից բաղկացած նավատորմը՝ Պետրոս Առաջինի ղեկավարությամբ։ 
armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել