Ինչ կարող է անել ուսանողը, երբ մարտի 16-ին հայտարարում են, որ վերջինս չի կարողանա մասնակցել միջանկյալ քննություններին, եթե մինչև մարտի 20-ը չմուծի ուսման երկրորդ կիսամյակի վարձը:
Մի կերպ ինձ կզսպեմ, որ սա չանվանեմ ուսանողի նկատմամբ տեռոր, եթե հաշվի առնենք, որ մինչ այս մշտապես ուսումնական վարձերի մուծման վերջնաժամկետը համարվում էր 2-րդ միջանկյալների շրջանի սկիզբը:
Ինչո՞ւմ է կայանում խնդիրը, որ թողնեն՝ մարդ առաջին միջանկյալն առանց ավելորդ լարվածության գրի:
Քանի որ այսօր գրանցվել են վարձը չմուծած ուսանողներին քննության չթողնելու դեպքեր, պարոն Արմեն Աշոտյան, կխնդրեի կանգնել ուսանողների կողքին և միջնորդել, որպեսզի բոլորս գոնե այս միջանկյալը հանգիստ գրենք:
Լիովին հասկանում եմ, որ յուրաքանչյուր բուհ մեծապես կախում ունի վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարից գոյացած գումարից, բայց հունվարին Նոր տարվա պարտքերը փակող, իսկ փետրվար-մարտին գազի վճարների տակ ճկռող ընտանիքներից քանի՞սն են ի վիճակի այդ գումարը մինչև մարտի 20-ը մուծել:
Իմ և մի շարք ուսանողների անունից հայցում եմ Ձեր աջակցությունը և կոչ անում արդեն իսկ վարձը մուծած ուսանողներին և դասախոսական անձնակազմին կանգնել մյուս ուսանողների կողքին:
Կանխավ շնորհակալություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shirak/posts/1099535353405776?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել