Այս նկարի պատմությունը սկիզբ է առնում 1997թ. երբ մեր ազգականներից մեկը թերթում մի հոդված էր կարդացել, որտեղ պատկերված էր այս աղջկա դիմանկարը և մի պատմություն, որը Ձեզ եմ ներկայացնում.
-Մի նկարիչ է լինում, ով Զանգվի ափին նկարներ էր նկարում եվ վաճառում և նկատում է որ այդ ճանապարհով միշտ մի աղջիկ է անցնում, օրերից մեկ օր նկարիչն առաջարկում է աղջկան որպես բնորդուհի հանդես գալ և թույլ տալ նկարչին` իրեն նկարի: Ստացվում է մի գեղեցիկ նկար, որը վաճառվում է շատ կարճ ժամանակում:
Գնորդը մի մարդ էր, ով նկարը փակցնում է տան ամենագեղեցիկ անկյունում:
Ժամանակի ընթացքում նկարի գնորդի գործերը հաջողվում են մեկը մյուսի հետևից և մի քանի տարի անց նոր տուն են կառուցում և տեղափոխվում, և տան տիրոջ կինն առաջարկում նկարը տեղափոխել նկուղ և այդպես էլ անում են:
Մի որոշ ժամանակ անց ընտանիքին սկսում է հետևլ դժբախտությունների շարանը, աղջիկը մահանում է, ամուսինների գործերը չեն ստացվում մեկը մյուսի հետևից, իսկ որոշ ժամանակ անց մահանում է ամուսինների 3 -ամյա դուստրը, իսկ կինը`անկողնային հիվանդանում:
Տղամարդը ընկնում է ծանր և անելանելի հոգեվիճակի մեջ և չի հասկանում ինչպես դուրս գա այդ իրավիճակիս, երբ հանկարց հիշում է,որ երբ իրենց տան պատին փակցրած էր այն աղջկա դիմանկարը, որը գնել էր տարիներ առաջ միայն հաջողություն էր լինում բոլոր գործերում ,և թե’ գործերը. Թե’ անձնականը լավ էր ընթանում: Հիշում է և գնում նկուղ գտնում փոշոտ նկարը, մաքրում և կրկին փակցնում տան ամենաերևացող մասում: Մի որոշ ժամանակ անց գործերը կարգավորվում են և կրկին ամեն ինչ հաջողվում է, իսկ կինը ով հիվանդ էր ապաքինվում է և 2 տարի անց որդի է լույս աշխարհ բերում: Այդ օրվանից աղջկա նկարը, որը հաջողություն էր բերում իր մշտական տեղում է գտնում և ուղեկցում ընտանիքին հաջողություններով և ընտանեկան ուրախությամբ:
P.S. Այս նկարը 1997թ. թերթից յուղաներկով արտանկարել տվեցինք, և այժմ նկարի օրինակները կան մեր ազգականներից շատերի տանը և աշխատասիրությունն է պատճառը, թե նկարի անբացատրելի ուժը, բայց բոլորիս էլ հաջողությունն ուղեկցում է:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=2480026255868&set=a.1359304358521.39783.1708918070&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել