Տերտերականության մասին

Էսօր մեզանում ընդունված ա խոսել սերիալների դեմ, գռեհիկ հումորի դեմ, ռաբիզի դեմ, եւ այլն: Բայց երբ որ մարդը խոսում ա մի բանի դեմ, շատ կարեւոր ա հասկանալ, թե ինչի՞ն հենված ա ինքը խոսում, ինչ-որ բան մերժելով` ի՞նչն ա ուզում հաստատել: Եթե էս տեսանկյունից նայենք, կտեսնենք որ հիշատակածս «գռեհկատյացները» մեծ մասամբ խոսում են տերտերականության դիրքերից: Տերտերականության կրողները հեչ պարտադիր չի որ կրոնավոր լինեն, իրանք մեծ մասամբ «մտավորականներ» են: Ես մտավորական բառը չակերտների մեջ եմ առել բնավ ոչ էն պատճառով, որ բաժանեմ «իսկական մտավորականին» «ոչ իսկականից»: Իմ համար մտավորական հասկացությունն ինքը` էսօրվա կոնտեքստում, տերտերականության դրսեւորում ա : Մտավորական բառի մեջ կա բարոյական բարձունքից խոսելու հավակնությունը, իսկ դա հենց իմ ասած տերտերականությունն ա: Եկեղեցու ամբիոնից խոսող հոգեւորականը խոսում ա եկեղեցու անդամների առաջ, այսինքն հավատացյալ մարդկանց, որոնք ընդունում են իրա լիազորությունը` խոսելու էտ ամբիոնից: Էտ իմաստով` եկեղեցու ամբիոնից խոսող  հոգեւորականի արածը լրիվ լեգիտիմ ա ու արդարացված: Այնինչ սերիալների/ռաբիզի/հումորի դեմ խոսող մտավորականը խոսում ա մի տեսակ վիրտուալ ամբիոնից, որպես իրա բարոյական քարոզի ունկնդիր պատկերացնելով ամբողջ հասարակությունը: Հենց սրան եմ ես ասում տերտերականություն:

Մտավորականություն` ինտելիգենցիա բառը շատ կոնկրետ պատմություն ունի, ծագել ա Ռուսաստանում` շատ կոնկրետ պատմական հանգամանքներում: Իրա ժամանակին գուցեեւ դրական դեր ա խաղացել, չնայած` էտ էլ հաստատ հնարավոր չի պնդել,  դրանում էլ սկսում ես կասկածել` հիշելով 20-րդ դարասկզբի ռուսական պատմությունը` թե ոնց  հասարակության բարոյական առաջնորդի դերին հավակնող մի ամբողջ առանձին խավ` ինտելիգենցիա, ունեցող երկիրը խրվեց բոլշեւիզմի ու ստալինականության մեջ: Իսկեթե պատմությունը թողնենք մի կողմ ու վերադառնանք մեր ժամանակների Հայաստան, կտեսնենք որ մտավորականության լինել-չլինելու, իսկական մտավորականի, «մտավոռականի»մասին խոսակցությունները ընդամենը ծառայում են նրան, որ ոմանք դուրս թափեն իրանց ներսի մաղձը, մյուսները` ցուցադրեն սրբանալու իրանց հավակնությունները` հագնելով բարոյախոսի պատմուճանը:

Դուք հեչ մտածե՞լ եք` ո՞նց հնարավոր եղավ աստղագուշակ Էլյայի հաղթարշավը` գլամուր ամսագրերից դեպի ամանորյա լուրերի թողարկումներ, երբ որ մեր հեռուստաընկերությունները` Հանրայինի գլխավորությամբ, տարեմուտին իրարից խլխլում են ծերունազարդ տիկնոջը: Եվ ո՞նց հնարավոր դարձավ մեր մամուլում օգտագործվող էս արտահայտությունը` «աստղագետ եւ աստղագուշակ Էլյան»: Ախր աստղագիտությունը գիտություն ա, իսկ աստղագուշակությունը` կախարդության նման մի բան: Տրամաբանության օրենքների համաձայն` աստղագետը չի կարող աստղագուշակ լինել, բայց տրամաբանության օրենքները բարոյախոսության օրենքներից շատ տարբեր են, տիկին Էլյան էս վերջիններիս դեմ երբեք դուրս չի գալիս, տիկին Էլյան բարի կախարդ ա, դրա համար էլ սերիալների, գռեհիկ հումորի ու ռաբիզի դեմ մարտնչողները Էլյայի դեմ չեն մարտնչում:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել