Երեխաս երկրորդ դասարանում է:Սեպտեմբերի սկզբին ռուսերենի համար հատուկ տերտրերը շատ թանկ առանք:Մայրենիի համար ուսուցողական,շրջակա աշխարհ-ի համար հատուկ.....Մի կլորիկ գումար նստեց:Ինչիս էր պետք հատուկ նկարած անկապ տետրերը? Սա ում բիզնեսն է?
Տետրերը մեզ վաճառել են  սեպտեմբերի սկզբին,նախարարը իր հրամանը ,որ էտպիսի թանկ տետրերը արգելում է վաճառել երեխաների վրա ,արձակեց  արդեն սեպտեմբերի վերջում,երբ արդեն բանը բանից անցած էր:Ինքը վաճառում է` ինքն էլ արգելում:  А теперь я Наташа....
Հետաքրքիր է,ով արթնացրեց էշի ականջում քնած նախարարին:Թող քնած մնար,էլի.....
Մեզ ինչ օգուտ դրանից;
Հրամանից հետո դպրոցի տնօրենը էլի դաստեքով թերթ ա բաժանում  դասարան-դասարան ու դաստեքով էլ դրամ հավաքում թերթի դիմաց:
Էս երկուսից ով իր տեղում չի?
Չեմ կարծում որ տնօրենը....
Հաստատ նախարարը չի իր տեղում:
Ասեմ ինչի:


Եթե հրանմանը արձակի-չարձակի տարբերություն չկա,ապա թող նեղություն չքաշի հրամաններ տա:
Ես  ներվեր չունեմ գնամ իրա տված հրամանը ձեռքիս ամեն մի տնորեն-շմորենի նմոտ,թե տիկին ձեր լվացքը չորացել  է  բա ձեզ չի հասել էս մարդու հրամանը:Բա որ հասել ա ինչի չես հարգում? Որ  էտպես դուխով չի հարգում,կարող եմ մտածել որ կիսվում են ? Ասենք հանրապետության մակարդակողվ իսկի էլ փոքր գումար չի կազմում :
Եզրակացություն - կամ կիսվում են ,կամ էլ նախարարը իր տեղում չի:
Գիտեք արդյոք,որ ընտանիք կա,եթե 100 դրամ ունենա` երկու հատ բուխանկա հաց կառնի;Քո թերթն էլ թող առնի նա,ով քո թերթի կարիքը ունի:
Ու արդեն գրել իմացող երկրորդ դասարանուն հարկավոր չի ռուսերենի հատուկ տետրեր:
Հատուկ սնունդ ա հարկավոր;Որ քիչ շորթեք  փող ծախսեն  միջին ու ավագ  դպրոցներ հասնելու վրա  ու էսպիսի զրթի-պրթի բաների վրա` հալբաթ սնվելու համար էլ գումար կմնա:
Էսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել