Life.panorama.am-ը գրում է.
Շուտով ապրիլի 1-ն է, ծիծաղի համաշխարհային օրը: Այսօրվա հումորի և սպասվելիք ծրագրերի մասին Life.panorama.am-ը զրուցեց ATV հեռուստաընկերության «Armcomedy» հումորային հաղորդման տղաներից Նարեկ Մարգարյանի հետ:
Հարցին՝ արդյոք «Armcomedy»-ն չի՞ ցանկանում ծիծաղի օրը ներկայանալ բեմական կարգավիճակով, Նարեկը պատասխանեց. «Միշտ էլ ցանկանում ենք հնարավորինս շատ ներկայանալ stand-up comedy ժանրում, բայց դրա համար ժամանակ չի լինում: Այժմ դեռ նոր ալիքի ռիթմին ու աշխատելաոճին ենք ընտելանում: Գուցե աշնանը նոր ծրագիր ներկայացնենք բեմում, եթե հասցնենք, իհարկե»:
Այն հարցին, թե անցկացրե՞լ են մոնիտորինգ, որպեսզի իմանան՝ հեռուստաընկերության փոփոխությունը ավելացրե՞լ, թե՞ պակասեցրել է նրանց հեռուստադիտողների թիվը, Նարեկը պատասխանեց. «Մոնիտորինգ անցկացնում ենք, այս պահին դեռ 4 թողարկում ենք ունեցել նոր եթերում, դեռ վաղ է որևէ եզրակացություն անել: Նոր ալիքը, միանշանակ, թարմ շունչ հաղորդեց մեր ծրագրին, փորձում ենք ավելի շատ բան նկարահանել տաղավարից դուրս, ավելացրել ենք սկետչեր, մի քանի նոր էջեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ