Հայ ազգայնական չէ նա, ով սատարում է ՀՀ ներկայիս կառավարության այս կամ այն չինովնիկի ապազգային գործընթացները: Հայ ազգայնական չէ նա, ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն և անմասն է ազգային խնդիրների լուծման գործնթացներից: Հայ ազգայնական չէ նա, ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա գրանտերի և կազմակերպությունների պատվերը:
1. Հայ ազգայնական է նա, ով իր Ազգի, Հայրենիքի (ողջ Պատմական Հայաստանի) պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես»-ի ինքնության մաս՝ անկախ իր ծննդավայրից:
2. Հայ ազգայնական է նա, ով իրեն համարում է Ազգի հարատևման և զորացման գերագույն նպատակի համար զինվոր և արարում է այդ գերակա նպատակի համար:
3. Հայ ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր և իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա, ով հասկանում է, որ իր և իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն ազգային բարոյահոգևոր արժեքների հիմքով արդար հասարակության և ազգային պետության կերտումով:
4. Հայ ազգայնական է նա, ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների և հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա, ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի ու Հայրենիքի համար և իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը:
5. Հայ ազգայնական է նա, ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների (ազգակիցների) հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը:
6. Հայ ազգայնական է նա, ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է (և՛ արևելյան, և՛ արևմտյան), որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է՝ անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա, ով նույնիսկ արտերկրում ապրելով՝ գործում է ի շահ հայ ազգային խնդիրների իրագործման և ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը:
7. Հայ ազգայնական է նա, ով հանդիսանում է Հայ Ազգային մշակույթի կրողը, զարգացնողն ու աճող սերնդին անշեղորեն փոխանցողը: Ազգայնական է նա, ով հստակ գիտակցում է, որ առանց ազգային մշակութային միջավայրի չի կարող դաստիարակվել Հայրենապաշտ սերունդ, նրանում չի կարող սերմանվել ու զարգանալ Հայկական ոգի:
8. Հայ ազգայնական է նա, ով հարգում է օտար ազգերին և նրանց ստեղծած մշակույթը և միաժամանակ իր կենսագործունեության ընթացքում մերժում է օտար վարդապետությունների կոսմոպոլիտիզմը, որի հիմքը եսակենտրոն անձնապաշտությունն է, ինչպես նաև մերժում է օտարամոլությունը:
9. Հայ ազգայնական է նա, ով իր վարքով ու բարոյականությամբ հանդիսանում է իր դավանած արժեքների ու գաղափարների մարմնացումը՝ ուսանելի օրինակ այլոց համար: Նրա համար հայեցի ապրելակերպի հիմնասկզբունքներն են արդարությունն ու բարությունը, արիությունն ու ինքնազոհողությունը, պարկեշտությունն ու հավատարմությունը՝ հիմնված ազգային արժեհամակարգին նվիրվածության վրա:
10. Ազգայնական է նա, ով փորձում է համախմբել ազգի բոլոր կարող ուժերը՝ հանուն ընդհանուր գերնպատակի, անողոք է իր Ազգի թշնամիների և ազգի տականքի նկատմամբ:
Արթուր Արմին
«Ինչպիսի՞ հայրենիք կունենանք վաղը»
Ո՞Վ Է ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ՝ ըստ «Արորդիներ» խմբի
ձևակերպումները՝ Ն. Ս. Գալստյանի և Ա. Արմինի



