Ինչ խոսք, մենք ունենք մշակութային լեգենդներ, ովքեր լավագույնս ներկայացրել են մեր ժողովրդի արժեքավոր պատմությունն ու հարատևելու ունակ ապագան, բայց առավել հզոր պետականություն կառուցելու համար պետք է առավել մեծարենք և արժևորենք պետական գործիչներին, ինչն անում են շատ կայացած պետություններ: Մեր ազգային դրամի վրա մշակութային գործիչներին պետք է փոխարինեն պետական գործիչները, մեր քաղաքներում կարևորագույն փողոցները պետք է կրեն պետական գործիչների անունները, իսկ պուրակները զարդարեն պետական գործիչների արձանները:
Առանց ուժեղ պետության չի կարող որևէ ժողովուրդ հարատևել, իսկ առանց ուժեղ պետականության մշակույթն ու արվեստը ևս իմաստազրկվում է:
Շատ կցանկանայի՝ Երևանի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվեր Անդրանիկ Մարգարյանի անունով, ով ամբողջ կյանքում ծառայեց մեր ժողովրդին ու պետությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել