Չեխիայում մահացել է 6 ամսից ավելի առանց սրտի ապրած մարդը՝ 37-ամյա նախկին հրշեջ Յակուբ Խալիկը. նրա լյարդը դադարել է գործել:
Երբ Խալիկի օրգանիզմում հայտնաբերվել էր քաղցկեղային ուռուցք, բժիշկները նրա սիրտը փոխարինել էին երկու պոմպերով, որոնք իրականացնում էին սրտի աջ եւ ձախ փորոքների գործառույթը: Այդ ինքնատիպ վիրահատությունն իրականացրել էին այս տարվա ապրիլին:
Չնայած որ Խալիկը պուլս չուներ եւ միշտ իր հետ կրում էր մեխանիկական սիրտն աշխատացնող մարտկոցներ, նա կարողանում էր առանց խնդիրների տեղաշարժվել եւ նույնիսկ օգտվել հիվանդանոցի մարզասրահից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ի վիճակի չի եղել սրտի փոխպատվաստման, քանի որ քաղցկեղի պատճառով չէր կարող ընդունել վիրահատության համար անհրաժեշտ դեղամիջոցները: Խալիկին վիրահատել էր Յան Փիրքը՝ Պրահայի սրտաբանության ինստիտուտի տնօրենը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/430825040308338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել