Wedding.am-ը գրում է․
Աստղագետները համոզված են, որ հարսանիքի օրը պետք է մտածված որոշել: Նրան համոզված են, որ թվերը, որոնք ընկած են պսակադրության հիմքում, որոշում են ընտանեկան կյանքի հետագա ընթացքը:
Բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են մոտակա ժամանակներում ամուսնանալ, Wedding.am-ը ներկայացնում է, ըստ աստղագետների, լուսնային օրացույցով ամենահաջողակ օրերը ամուսնության համար: Ապացուցված է, որ լուսինը ի վիճակի է մեծ ազդեցություն ունենալ այս կամ այն իրադարձության վրա:

Խուսափել արևի և լուսնի խավարման օրերից

c1a0055f621421203cc953ca3e7adab3

Համաձայն լուսնային օրացույցի` այս օրերը ամենաանբարենպաստն են ամուսնության համար, և այդ օրերին կազմակերպված հարսանիքները, համարվում է, իրենց վրա ներգրավում են բացասական էներգիա և դառնում վատ փոփոխությունների պատճառ: Ասում են` այդ օրերին ամուսնացած զույգերը շուտով ամուսնալուծվում են: Աստղագետները խորհուրդ են տալիս այդ օրերին նշանակված հարսանիքները հետաձգել:

Ընտրել աճող լուսինը

ce77149c2d1a1ef15bc6eb8ecf9370af

Ընտանեկան միույան ստեղծման համար բարեհաջող ժամանակահատված է համարվում աճող լուսնի ընթացքը, ինչպես նաև լիալուսնի և նորալուսնի նախօրեն: Ասղտագետները պնդում են, որ հենց այդ օրերին գրանցված ամուսնությունները բացառիկ հաջող են և երջանիկ: Ըստ լուսնային օրացույցի` պսակադրության համար առավել բարեհաջող են ամսվա 3,7,12,18,24,27-րդ օրերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել