Անհամբեր սպասում ենք, թե որ պետությունների ղեկավարներն են ապրիլի 24-ին ժամանելու Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Իհարկե, շատ կարևոր է, որ մեր բարեկամ և դաշնակից երկրների ղեկավարներն այդ օրը լինեն Երևանում՝ մեր կողքին, բայց ինձ հետաքրքրում է մեկ ոչ պակաս կարևոր հարց. մեր ժողովրդի մի մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, և շատ կարևոր է, որ ապրիլի 24-ին Երևան գան նաև մեծ թվով մեր հայրենակիցներ, միգուցե նաև մարդիկ, ովքեր երբեք չեն եղել հայրենիքում կամ եղել են շատ վաղուց: Ապրիլի 24-ին մենք աշխարհին պետք է ցույց տանք նաև մեր միասնականությունն ու մեկ բռունցք դառնալու ունակությունը:
Եթե մենք իսկապես սիրենք մեր հայրենիքը, եթե մենք իսկապես յուրաքանչյուրս ծառայենք հայրենիքին, օտարները շատ ավելի հարգանքով և ուշադիր կլինեն մեր պետության նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/780586208677123?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել