Զգացե՞լ եք, թե ինչ համատարած գռդոնի է վերածվել Դար 21-ի գործունեությունը։ Մոտս այնպիսի տպավորություն է, որ կլոր տարի նստած՝ ոչ մի բան չեն անում՝ հույսները դնելով ամենամյա իրենց մրցանակաբաշխության վրա, հետո ահավոր, նույնիսկ անտանելի պաթոսով այդ մրցանակաբաշխությունն են անում ու քաշվում են մի կողմ։
Նման վտիտ ու շաբլոնային գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ուղղակի հուշում, որ այս հեռուստաալիքը բառիս բուն իմաստով տրաքել ա ու էլ անելիք չունի։ Ընդ որում, եթե նախորդ տարիներին էս տարբերակը դեռ քչից-շատից աշխատում էր, ապա այս տարի անգամ Դար 21-ի էդ եզակի միջոցառումն ի սկզբանե ֆիասկոյի դատապարտվեց։
Բանն այն է, որ Դար 21-ի փիառի համար պատասխանատու լուսավոր մտքերը քցել-բռնել էին, որ կարելի է առանձնապես չչարչարվել՝ միջոցառման նկատմամբ մասսայական հետաքրքրություն ապահովելու համար և պարզապես գլխավոր մրցանակները շնորհել ըստ իրենց՝ ամենառեյթինգային երգիչ-երգչուհուն, և, բնականաբար, այդ լուսավորների մտքերով այլ տարբերակներ, քան Միհրան Ծառուկյանն ու Լիլիթ Հովհաննիսյանը, չէին անցել։
Սակայն արի ու տես, որ թե՛ Միհրանը, թե՛ Լիլիթը (3 մրցանակի արժանացած) բանի տեղ չէին դրել ո՛չ Դար 21-ին, ո՛չ էլ միջոցառումը և ներկա չէին գտնվել։ Եվ նրանք՝ Լիլիթն ու Միհրանը, միայնակ չէին ներկա չգտնված նոմինանտների ցանկում։ Չեն մասնակցել նաև «Լավագույն երգիչ» նոմինացիայի թեկնածուներից և ոչ ոք. Վաչե Ամարյանը, Մարտին Մկրտչյանն ու Ռազմիկ Ամյանը։ Ներկա չէին Սոֆի Մխեյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Անդրեն, Վարդան, Ջիվան Գասպարյանն ու Անահիտ Շահբազյանը… Էլ չնշեմ մրցանակների չնոմինացված աստղերին, ովքեր ներկա չէին գտնվել։
Հավանաբար այս բացակաները լրացնելու համար, քաղաքում ինչքան ագրեսիվ արվամոլ ու ղզողլան կար, բերել-լցրել էին սրահ, ովքեր այլ ներկաների հետ մի երկու ժամ իներտ նայեցին տաշի-տուշիները, եզակի ներկա նոմինանտներին, մի քանի «Ճ կլասի» նվերներ տալու արարողություններն ու ցրվեցին տներով։ Ահա այսպիսի անփառունակ ավարտ ունեցավ մի միջոցառում, որը ոչ պակաս անփառունակ վիճակում գտնվող Դար 21-ը մինչ օրս էլ փորձում է մատուցել որպես տարվա ամենանշանակալից երաժշտական-բոհեմային միջոցառում։