Interpress.am-ը գրում է.
Այսօր մեծ խորհրդատվական ընկերություններն ու ծրագրային մատակարարներն իրենց գովազդում շատ են օգտագործում «երջանիկ աշխատակիցներ» եզրույթը:
Ֆիրմաների համար սովորական է դառնում «Մեր աշխատակիցները երջանիկ են» կամ «Եթե դուք հետևեք այս տասը խորհուրդներին, ձեր աշխատակիցները երջանիկ կլինեն» արտահայտությունները: Ենթադրվում է, որ «երջանիկ աշխատակիցը» նա է, ում գործատուները որոշում են երջանկացնել ՝ պարգևելով հաճելի պահեր, տալ ճկուն գրաֆիկ կամ ավելի ընդարձակ աշխատանքային պայմաններ:
Զավեշտալի է, քանի որ այդ ընկերությունները պարտադիր չէ, որ ունենան երջանիկ աշխատատողներ: Ամեն շաբաթ ես լսում եմ հարյուրավոր երջանիկ ու դժբախտ աշխատակիցների:
Ամեն դեպքում, «երջանիկ աշխատակիցներ» ունենալն այն նպատակ չէ, որն արժանի լինի կազմակերպության հզորությանն ու գիտական կադրերին:
Վիրավորական է մեր թիմակիցների ու գործընկերների հետ խոսել «աշխատակիցներին երջանկացնելու մասին»: Դրա վերաբերյալ նոր ծրագրերի վրա կենտրոնանալու փոխարեն, մենք պետք է վերացնենք այն խոչընդոտները, որոնք աշխատանքի վայրում սահմանափակում են մարդկանց հնարավորությունները և նրանց հեռացնում իրենց ու ձեր հանձնարարությունից: Ղեկավարելն ավելի շուտ նշանակում է հեռացնել թիմային աշխատանքին, համագործակցությանն ու նոր գաղափարներին խանգարող խոչընդոտները, քան տեղադրել ծրագրեր ու ռազմավարություններ, որոնք արդեն ունեք:
Եկեք պատկերացնենք մի մարդու, որն ամբողջությամբ ընկղմվել է իր աշխատանքի մեջ: Վերցնենք աշխարհում ջութակ պատրաստող ամենամեծ վարպետի մեր օրինակով: Ես չգիտեմ, թե ով է պատրաստում աշխարհում ամենալավ ջութակները, բայց պատկերացնենք, թե իտալական ջութակ պատրաստողի անունը Ֆրանկո է, նա արհեստանոց ունի, որտեղ 15 կամ 20 սկսնակներ ու օգնականներ Ֆրանկոին հետ պատրաստում են աշխարհի ամենասքանչելի ջութակը:
Արդյո՞ք Ֆրանկոն երջանիկ է:Նա փոփոխաբար հիացած է, հիասթափված, հուզված, շփոթված, հոգնած: Նա և իր աշխատանքը անբաժանելի են միմյանցից: Ոչ ոք Ֆրանկոյի կամ նրա աշխատողների մասին չէր ասի, որ «Նրանք երջանիկ են»: Փոխարենը, Ֆրանկոյի քաղաքի մարդիկ կասեին. «Այդ տղաները ապրում և շնչում են ջութակով և մարդիկ ամբողջ աշխարհում ուրախանում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ