Հոուփ (թգ.՝ հույս) անունով փոքրիկ բևեռային արջը խաղում է մայրիկի հետ Անտիբեսի Մարինլենդ կենդանիներ զբոսայգում։ Քոթոթը ծնվել է 2014թ-ի նոյեմբերի 26-ին, զբոսայգում։

Հիսուս Քրիստոսի դեմքը հայտնվել է Կոլումբիայի Պուտումայո շրջանի Սան Ֆրանցիսկոյի բլրի վրա։ Այս տարածքի սեփականատերերը զբոսաշրջիկներից գումար են գանձում՝ հրաշքը տեսնել թույլ տալու համար։

Իտալիայի Նապլես քաղաքի Պլեբիսիտո հրապարակում Ֆրանցիսկոս պապը սաղավարտ է կրում, որի վրա գրված է. «Թող Մադոննան ընկերակցի քեզ»։

Թայնմաութի փարոսի մոտ հայտնված ծիածանը մայրամուտին։

Ճապոնացի մարզուհի Սատոկո Միյահարան Շանհայում 2015թ-ի գեղասահքի աշխարհի առաջնության ժամանակ։

Պանամայի Գաթուն բնակավայրի Պանամա ջրանցքի պղտոր ջրերում լողացող ալիգատորը։

Բավարական Սթրաուբինգ քաղաքում իր բնում կանգնած արագիլը։

Նյու Մեքսիկոյի Ալբուկերկ բնակավայրում Ցլավարման միջոցառմանը Ռոբսոն Արագաոն վարում է Քովբոյս Բլոնդ Բոմբեր (թգ.՝ կովբոյի շիկահեր ռմբակոծիչ) անունով ցլին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնյաների հետ այցելել է ձկների կերակրի գործարան։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ժամանել են Բեռլինում կանցլերի նստավայրում կայանալիք հյուրընկալության տոնակատարությանը։

Սինգապուրի Իստանա բնակվայրում Սինգապուրի վարչապետ Լի Հսիեն Լունգն ու ընտանիքի անդամները նայում են, թե ինչպես է պաշտպանության հրամանատարությունը պահում նախկին վարչապետ Լի Կուան Յոի մարմինը։




