1 Վիկինգները եղջյուրավոր սաղավարտներ չեն կրել։ Ֆիլմերում, նկարներում հաճախ վիկինգներին պատկերում են եղջյուրներով սաղավարտներով։ Իրականում, սակայն, վիկինգների ժամանակաշրջանի նկարագրություներում նման բան չեք կարող գտնել։ Իսկ վիկինգների միակ սաղավարտը, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ, եղջյուրներ իր վրա չի ունեցել։ Գեղանկարիչները սկսել են պատկերել եղջյուրներով սաղավարտները 19-րդ դարում՝ ոգեշնչվելով, թերևս, հին հունական ու հռոմեական քրոնիկներում հյուսիսային եվրոպացիների նկարագրություններից։ Իրականում, դեռ վիկինգների ապրած ժամանակաշրջանից առաջ նորվեգական ու գերմանական քրմերը ծիսական նպատակներով եղջյուրավոր սաղավարտներ են կրել։

2 Վիկինգները հայտնի էին իրենց գերազանց հիգիենայով։ Թվում է, թե անընդհատ նավարկությունների մեջ լինելով ու թշնամիների հետ մարտնչելով՝ վիկինգները նույնիսկ ժամանակ չէին ունենա հետևելու իրենց հիգիենային, սակայն վիկինգների ապրած տարածքներում իրականացրած պեղումների արդյունքում կենդանիների ոսկորներից ու եղջյուրներից պատրաստված ածելիներ, ունելիներ, սանրեր ու ականջը մաքրելու հարմարանքներ են հայտնաբերվել։ Վիկինգները նաև լողանում էին առնվազն շաբաթական մեկ անգամ, ինչը շատ ավելի հաճախ էր, քան այդ ժամանակներում ապրող եվրոպացիների դեպքում։
3 Վիկինգները հատուկ հեղուկ էին օգտագործում կրակ վառելու համար։ Վիկինգները ծառերի փայտից աբեթասունկ կոչվող սնկեր էին հավաքում ու այն մի քանի օր եփում մեզի մեջ։ Ստացված նյութը վիկինգներն իրենց հետ կարող էին տանել ամենուր և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կրակ վառել։
4 Վիկինգները մահացածներին թաղում էին նավերի մեջ։ Անկասկած, վիկինգները չափազանց շատ էին սիրում իրենց նավերը. այնքան շատ, որ դրա մեջ թաղվելը նրանց համար մեծ պատիվ էր։ Նորվեգական կրոնի համաձայն՝ քաջարի մարտիկները մահվանից հետո փառահեղ թագավորության մեջ էին մտնում, և կյանքի ընթացքում այն նավերը, որ նրանց լավ էին ծառայել, օգնում են նրանց հասնել վերջնական կետին։ Մարտիկների ու նշանավոր կանանց դիակները հաճախ նավերի մեջ էին դնում զենքերով, թանկարժեք առարկաներով ու երբեմն էլ նույնիսկ զոհաբերված ստրուկներով։
5 Վիկինգներն ակտիվորեն զբաղվում էին ստրուկների վաճառքով։ Անգլոսաքսոնական, կելտական, սլավոնական բնակավայրեր ներխուժելով՝ վիկինգները գերեվարում էին ու ստրկացնում կանանց ու երիտասարդ տղամարդկանց, ում նրանք այնուհետև վաճառում էին եվրոպական ու մերձավորարևելյան ստրուկների շուկաներում։
6 Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Ինչևէ, իրենց ապրած ժամանակաշրջանում ապրող շատ կանաց հետ համեմատությամբ՝ նրանք որոշակի իրավունքներ ունեին. այսպես վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։

7 Վիկինգ տղամարդիկ զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Հնարավոր է հիասթափեցնող լինի, սակայն շատ վիկինգ տղամարդիկ ոչ թե սուր, այլ գերանդի էին ճոճում։ Ճիշտ է, որ վիկինգները ծովահեններ էին, որ իրենց նավերից իջնելով՝ գյուղեր էին այրում, սակայն հիմնականում նրանք խաղաղ՝ գարի, ցորեն ու վարսակ էին ցանում, գոնե տարվա որոշակի ժամանակահատվածում։ Նրանք նաև խոշոր եղջերավոր անասուններ, այծեր, խոզեր ու ոչխարներ էին պահում իրենց փոքրիկ ֆերմաներում, որը բավականացնում էր ընտանիքը կերակրելու համար։
8 Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Սկանդինավցիները դահուկներով սահում էին դեռ 6000 տարի առաջ, չնայած հնարավոր է, որ հին ռուսներն ավելի վաղ են հայտագործել այն։ Ինչևէ, վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվաննում։
9 Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։ Մուգ մազերով վիկինգ տղամարդիկ մոխրաջրով օճառ էին օգտագործում՝ մազերի գույնը բացացնելու համար։ Պետք է նշել սակայն, որ սա ոչ միայն նրանց մազերն ավելի բաց էր դարձննում, այլև օգնում պաքարել ոջիլերի դեմ։
10 Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ որպես այդպիսին չէին կոչում։ Իրականում այս անունը կամ տերմինն օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։ Վիկինգների ժամանակաշրջանում մերօրյա Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի տարածքում տոհմապետի կողմից գլխավորած բազմաթիվ ցեղեր էին ապրում, որոնք հաճախ միմյանց դեմ էին կռվում, երբ նրանք զբաղված չէին օտար ափերն ավիրելով։




