Vardan-AyvazyanAraratnews.am-ը գրում է.

Այս պահին ԱԺ-ի  դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը: Նաիրիտցիներին փորձեցին հանգստացնել ԱԺ պատգամավորները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ Տնտեսական հանձնաժողովը Նաիրիտի հարցը քննարկել է երկու ուղղությամբ. մի դեպքում փորձել է հստակեցնել աշխատավարձ վճարելու ուղղությունները, մյուս դեպքում քննարկվել է «Նաիրիտի» վերականգնման խնդիրը:

«Սրանց հիման վրա մենք նամակով կդիմենք վարչապետին: Ես ինքս կշարադրեմ հարցերը, որոնց պատասխանը ստանալուց հետո ՀԱԿ-ը կմշակի իր պահանջների ծրագիրը և կներկայացնի ձեզ»,-ասաց Զուրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել