Giant: The salamander found by Mr Xiao measured 83cm in length and weighed in at 5.5kg

Չինաստանի Հեյուեն քաղաքում գտնվող արգելոցի աշխատակիցներից մեկը՝ պրն. Քսիաոն, ջրերի մեջ մի հսկայական սալամանդր հայտնաբերեց։ Սալամանդրի երկարությունը 83 սմ է կազմում, իսկ քաշը՝ 5.5 կգ։ Պարզվել է, որ այս երկկենցաղն աշխարհի ամենամեծ կենդանի երկկենցաղն է։ Այն հայտնի է նաև «Living Fossil» (թարգմանաբար՝ կենդանի բրածո) մականվամբ, քանի որ այն 170 միլիոն տարի շարունակ անփոփոխ է մնացել։ Անհավատալի է, բայց այս կենդանատեսակն իսկապես ավելի քան 170 տարվա պատմություն ունի։ Պրն. Քսիաոն այս հազվագյուտ կենդանուն սկզբում պահում էր մի բաքի մեջ, սակայն հետագայում բազմաթիվ զբոսաշրջիկների աչքի առջև բաց թողեց սալամանդրին գետը։

Shock: Park ranger Mr Xiao could not believe his eyes when he saw the rare creature swimming in the river

Բնության պահպանության միջազգային միությունը հսկայական սալամանդրը դասել է ծայրահեղ վտանգված կենդանատեսակների շարքին։ Այն գրանցվել է Կարմիր գրքում, ու Չինաստանում մեծ կարևորություն է տրվում մինչև մեր օրերը հասած վերջին սալամանդրերի պահպանությանը։

Fine specimen: The Chinese giant salamander is the world’s largest living amphibian and has been known to grow up to 1.8m long Այնուամենայնիվ, Չինաստանի մեծահարուստների շրջանում այն նրբախորտիկ է համարվում։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում սալամանդրերի թիվը կտրուկ նվազել է Չինաստանում որսագողության պատճառով։

Prize catch: Mr Xiao shows off his discovery, the first of its kind to be found in the area

Այս տարվա սկզբներին Շենչժենում տեղի ունեցած խնջույքներից մեկի ժամանակ չինացի բարձրաստիճան պաշտոնյաները ճաշակել էին մի հսկայական սալամանդր։ Մինչդեռ Չինաստանի օրենքների համաձայն՝ հսկայական սալամանդր ճաշակող ցանկացած ոք կարող է մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել։

Attention: A young boy enjoys his moment with the rare amphibian before it is returned to the wild. 30 years ago the giant salamander was relatively common

Որոշ մարդիկ հավատում են, որ սալամանդրը կանխում է ծերացումը, թեպետ այս վարկածը հավաստող ոչ մի գիտական ապացույց չկա։ Անցյալում հսկայական սալամանդրերի երկարությունը հասնում էր 1.8 մետրի, իսկ քաշը՝ ավելի քան 50 կիլոգրամի, սակայն այսօր չափազանց մեծածավալ որսի պատճառով սալամանդրերի մեծ մասը շատ ավելի փոքր են։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել