Yerkir.am-ը գրում է.
Երբեմնի օլիգարխ, ընդդիմադիր գործիչ Խաչատուր Սուքիասյանի «պահանջարկը» իշխանական որոշ շրջանակների համար գնալով մեծանում է: Իսկ պատճառը նախագահ Սերժ Սարգսյանի հետ նրա վերջին երկու հանդիպումները չեն, որոնց մասին տեղեկատվություն այդպես էլ պաշտոնապես չհրապարակվեց: Yerkir.am-ի տեղեկություններով` եթե վերջին շրջանում իշխանական որոշ գործիչներ գաղտագողի էին հանդիպում Խաչատուր Սուքիասյանի հետ, մասնավորապես` իրենց բիզնես գործունեության համար (մատչելի տոկոսադրույքով վարկեր և այլն), ապա ներկայումս նույն Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպումներն ու քննարկումները հրապարակային բնույթ են կրում: Շատ ավելի սերտ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է սկսել համագործակցել Սուքիասյանի հետ: Ասում են` Լիսկան այնքան է սրտին մոտ ընդունել գործարարի ֆեյսբուքյան գրառումները, հարցազրույցներում տեղ գտած դատողությունները, որ հետևողականորեն անցել է գյուղատնտեսական բիզնեսին: Հազարավոր հեկտարների վրա ընկուզենու տնկիներ դնելով՝ Սուրեն Խաչատրյանն ապագայի համար մեծ պլաններ է կազմել. նա հավատում է, որ Հայաստան ներկրվող` միլիոնավոր դոլարների ընկուզեղենը կարող է աճեցվել հենց մեր երկրում` Սյունիքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



