Life.panorama.am-ը գրում է.

Միայն թատրոնի աշխատավարձը չէր կարող «ծածկել» մեր ընտանիքի ծախսերը. Սամվել Դանիելյան

Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Սամվել Դանիելյանն է, ում հանդիպել ենք նաև մի շարք սերիալներում և նախագծերում: Միշտ դրական էմոցիաներ փոխանցող ժպտերես երիտասարդ, ով հավատում է, որ կյանքում ամեն ինչ լավ է լինելու, յուրաքանչյուրը թող հավատա հրաշքների: Նա էլ սպասում է իր համար չբացահայտված հաճույքի իրականացմանը:

-Այժմ ինչո՞վ եք զբաղվածի՞նչ գործունեություն եք ծավալում:

-Շուրջ 15 տարի է, աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, որը միշտ էլ եղել է իմ առաջնային աշխատանքը: Առանց բեմի ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում: Երբ կողքից այլ առաջարկներ են լինում, նորից սիրով ու նվիրվածությամբ եմ անում, բայց ոչ առանց դադարի: Տվյալ պահին միայն թատրոնում եմ զբաղված:

-Իսկ ինչպե՞ս է, որ Ձեզ այլևս սերիալներում չենք հանդիպում:

-Անկեղծ ասած՝ դրա համար հստակ պատճառ չկա: Մի քանի առաջարկներ վերջերս ունեցել եմ, բայց տարբեր պատճառներով չի ստացվել այնպես, որ համագործակցենք: Բայց ասեմ, սերիալային դադարի պատճառով առանձնապես չեմ տխրում:

-Ինչո՞ւչէ՞ որ սերիալը թատրոնից շատ է գումար ապահովում:

-Սերիալում նկարահանվելը պետք է լինի ոչ միայն փող աշխատելու համար: Դա պետք է անել հաճույքով ու ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում: Համենայնդեպս, ես միշտ այդպես եմ ինձ դրսևորել:

-Ի՞նձ է թվում, թե՞ Ձեզ չենք հանդիպել նաև գեղարվեստական ֆիլմում:

-Իսկապես, գեղարվեստական ֆիլմ այս պահին ինձ համար չբացահայտված հաճույք է: Կարծում եմ և հուսով եմ, որ մի օր դա էլ կստացվի ինձ մոտ:

-Սամվելժամանակին յուրաքանչյուր ռեժիսոր ուներ իր ընտրած դերասանները, որոնց պարբերաբար հանդիպում էինք հենց այդ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում: Նման միտումն այսօ՞ր էլ արդիական է, թեկուզ՝ սերիալներում:

-Գիտեք, ես երբեք ինձ չեմ համարել ոչ-մի սերիալային ռեժիսորի դերասան: Ես անհատ եմ և փորձել եմ յուրաքանչյուր ռեժիսորի հետ աշխատելիս հասկանալ նրա պահանջները՝ իհարկե, իմ տեսակին հավատարիմ մնալով: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ընդհանրապես, յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր ընտրած դերասանների կազմը, ապա ասեմ, որ դա այնքան էլ վատ չէ: Երևի տվյալ դերասանների հետ աշխատելիս ստեղծագործական հաճույք են ստանում, ոգեշնչվում:

-Հայ դերասաններից ո՞ւմ հետ կցանկանայիք նույն բեմում կամ նույն ֆիլմում հայտնվել:

-Այս տարիների ընթացքում այնքան արժանավոր դերասանների հետ եմ խաղացել միևնույն ներկայացումներում, որ երբեք առիթ չի եղել մտածել, թե հատկապես որ դերասանի հետ կցանկանայի բեմ բարձրանալ: Իսկ մեր ժամանակակից ֆիլմերում, անկեղծ ասած, դեռ չեմ հասցրել ունենալ ինձ համար այնպիսի մի «կուռք», որի հետ շատ մեծ ցանկություն կունենայի նկարահանվել: Ես գնահատում եմ բոլորի աշխատանքը:

-Հետաքրքիր է, որտեղի՞ց է առաջացել սերը դերասանի մասնագիտության նկատմամբ:

-12 տարեկան էի, երբ գնացի «Մետրո թատրոն», որտեղ խաղում էին իմ հասակակիցները: Լև Ուստինովի «Աճպարարը» ներկայացումն էր։ Նայեցի ու սիրահարվեցի այս մասնագիտությանը: Ներկայացումից անմիջապես հետո մոտեցա ու հարցրեցի, թե ինչպե՞ս կարող եմ սովորել այնտեղ։ Ամեն ինչ սկսվեց հենց այդտեղից:

-Սամվել, գաղտնիք չէ, որ այսօր դերասանի աշխատանքը ամենաքիչվարձատրվողներից է Հայաստանում: Ձեզ այդ փաստը չի՞ խանգարում:

-Իհարկե անհանգստացնում է, որովհետև արվեստագետն, իսկապես, բացի ծափահարություններից ու շնորհավորանքներից պետք է նաև «կուշտ» լինի:

- Հաջողվո՞ւմ է դերասանի մատչելի աշխատավարձով «կուշտ» ապրել, թե ունեքկողմնակի եկամուտ:

-Անկասկած, միայն թատրոնի աշխատավարձը չէր կարող «ծածկել» մեր ընտանիքի ծախսերը, սակայն, նմանատիպ ամիսներ ևս ապրել ենք։ Մեծամասամբ, ունեցել ենք կողմնակի աշխատանք՝ նկարահանումներ, ձայնագրություններ, նաև՝ ծնողների օգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել