Մեծ պահք, օր երեսունյոթերորդ

Ինչպես որ մարմինն իր զանազան անդամներով մեկ ամբողջություն է, այսինքն՝ բոլոր անդամները միասին մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, որովհետև մենք ամենքս՝ նույն Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար…
Աստված ինքն է այդպես կազմել մարմինը՝ նվազ պատվավորին առավել պատիվ տալով, որպեսզի մարմնի մեջ պառակտումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ: Եթե մարմնի մեկ անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները:
Արդ, դուք թեև առանձին-առանձին անդամներ եք, բայց միասնաբար կազմում եք Քրիստոսի մարմինը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:12-13, 24-27):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել