Նախորդ շաբաթ աշխարհն ականատես եղավ ամբողջական արևի խավարմանը, գերլուսնին և գարնանային գիշերահավասարին։ Իհարկե, միայն Ֆարոյան կղզիների ու Սվալբարդի շրջանից էր հնարավոր տեսնել արևի խավարումը, սակայն համացանցի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու այս երևույթն առցանց։ Ինչևէ, սա այս տարվա տիեզերական իրադարձությունների միայն սկիզբն էր։

Դե ինչ, պատրաստեք օրացույցն իրադարձությունների օրերը նշելու համար՝

Ապրիլի 4 – Ամբողջական լուսնային խավարում/Արյունոտ լուսին – Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Հյուսիսային, Հարավային Ամերիկաների, Ասիայի և Ավստրալիայի շատ շրջաններից ու կտևի 9 րոպե։

Ապրիլի 22,23 – Լիրիդների ասուպային հոսք – Հյուսիսային կիսագնդում ապրողները հնարավորություն կունենան ականատես լինելու ժամում 20 ասուպների անկմանը։

Մայիսի 5, 6 - Էտա Աքվարիդների ասուպային հոսք – Եթե պատահաբար բաց թողնեք Լիրիդներին, շատ չանհանգստանաք՝ Էտա Աքվարիդների ասուպային հոսքն ավելի տպավորիչ կլինի, քանի որ այս դեպքում դուք հնարավորություն կունենաք ժամում մինչև 60 ասուպներ տեսնել։ Այս անգամ ասուպային հոսքը տեսանելի կլինի հարավային կիսագնդից, սակայն հյուսիսային կիսագնդի որոշ շրջաններից նույնպես հնարավոր կլինի տեսնել այս երևույթը։

Մայիսի 7 – Մերկուրի – Մայիսի 7-ին Մերկուրին արեգակից 21.2 աստիճան հեռավորության դիրքում կհայտնվի, ինչը նշանակում է, որ հյուսիսային կիսագնդի բնակիչները մայրամուտին կարող են հորիզոնին նկատել մոխրագույն մոլորակին։

Հունիսի 6 – Վեներա – Հունիսի 6-ին Վեներան արեգակից 45.4 աստիճանի հեռավորության դիրքում կլինի, ինչի արդյունքում հենց մայրամուտից հետո հնարավոր կլինի հորիզոնին տեսնել Վեներան։

Օգոստոսի 12 – Պերսիդների ասուպային հոսք – Պերսիդների ասուպային հոսքը սովորաբար ամենաուժգինն է համարվում՝ ժամում մինչև 90 ասուպների հոսքով։

Օգոստոսի 29 – Լիալուսին/գերլուսին – Օգոստոսի 29-ին մենք կարող ենք վայելել հսկայական լուսնի ողջ գեղեցկությունը։

Սեպտեմբերի 28 – Ամբողջական լուսնային խավարում — Եթե բաց թողնեք ապրիլի 4-ի լուսնային խավարումը, ապա ևս մեկ հնարավորություն կունենաք վայելու տիեզերական այս երևույթը արդեն սեպտեմբերին։

Հոկտեմբերի 20 -  Օրիոնիդների ասուպային հոսք – Ասուպային այս հոսքը տեղի կունենա հոկտեմբերի ընթացքում, սակայն հոկտեմբերի 21-ի գիշերն ու հոկտեմբերի 22-ի առավոտյան կդիտվի ամենաուժգին հոսքը՝ ժամում մինչև 20 ասուպային հոսքով, որոնք իրենց հետևից փոշու հետք կթողեն։

Հոկտեմբերի 28- Երեք մոլորակների միացում – Այս հազվագյուտ երևույթի արդյունքում առավոտ կանուխ մենք հնարավորություն կունենանք  տեսնելու  Վեներայի, Մարսի ու Յուպիտերի կողմից կազմավորած եռանկյունին։ Եթե հյուսիսային կիսագնդում եք բնակվում, ապա արևածագից առաջ նայեք դեպի արևելք։

Դեկտեմբերի 25 – Լիալուսին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել