Armlur.am-ը գրում է.
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը։
Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:
Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։
Քայլ 3 – Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։
Քայլ 4 – Ձևավորել ստվերային կառավարություն։
Քայլ 5 – Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։
Քայլ 6 – Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



