Panorama.am-ը գրում է.
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում կփակվեն մի քանի մանկապարտեզներ, բայց ոչ բոլորը:
Նշենք, այսօր հայտնի դարձավ, որ երևանյան մի քանի մանկապարտեզներ գրիպի տարածվածությամբ պայմանավորված մինչև ապրիլի մեկը փակ կլինեն:
Երեկ էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա գիտեք, որ այս հաստատություններն արձակուրդ չունեն:
«Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու և վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն և եթե որևէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի գործունեությունը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



