Քրքումով բուժիչ հզոր ըմպելիք168.am-ը գրում է.

Դերասանուհի Քլոե Փարքը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, սակայն Բալիում հայտնաբերած քրքումով ըմպելիքը, որը պատրաստված էր Բալիական ոճով, ապշեցրել էր նրան: Քրքումն ամենահզոր բուժիչ խոտաբույսերից մեկն է: Ըստ healthy-holistic-living.com-ի՝ այն հրաշալի միջոց է ոսկորների և հոդերի համար, քանի որ հակաբորբոքային ամենաազդեցիկ խոտաբույսերից է: Այն կանխարգելում է նաև քաղցկեղի տարածումը: Քրքումը նաև լյարդը և երիկամները մաքրող միջոց է, արագացնում է նյութափոխանակությունը և օգնում քաշ կորցնելուն: Բացի այդ, այն նաև բուժում է ընկճախտը (դեպրեսիան), փսորիազը, վնասված մաշկը, արթրիտն ու այլ խնդիրներ:

Այդ իսկ պատճառով, քրքումն օգտագործվում է և՛ այուրվեդյան, և՛ չինական բժշկություններում: Ահա թե ինչից պետք է սկսել.

10 սմ-անոց քրքում

5-7 հնդկարմավ (Тамаринд, индийский финик) 2 կիտրոն

Բնական մեղր Ջուր

Կեղևազատեք քրքումը:

Հնդկարմավից հեռացրեք արմատը, քանի որ մեզ անհրաժեշտ է միայն ներսի հատվածը: Մեծ տարայի մեջ ջուր լցրեք, մեջը գցեք քրքումը և թողեք եռա 20 րոպե՝ մինչև ջուրը դեղնի: Մինչ քրքումի ջուրը եռում է, մեկ այլ տարայի մեջ 2.54սմ-ի չափով ջուր լցրեք կտրատած թամարինդի վրա, փայտե գդալով խառնեք միրգն այնպես, որ ջեմանման զանգված ստանաք: Ավել ջուր պետք չէ, բայց եթե խիտ զանգված է ստացվել՝ կարող եք փոքր-ինչ ջուր ավելացնել: Այդ ընթացքում կնկատեք, որ փոքրիկ կորիզները դուրս են գալիս: Երբ փափուկ զանգված ստանաք՝ անջատեք կրակը և թողեք սառչի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել