1in.am–ը գրում է.

pic_34f8aa7dd84422c2e7ac41197a0ccfbf

Երկրի վրա աստերոիդի հարվածի ամենամեծ տարածքը պատահաբար հայտնաբերվել է Ավստրալիայում։ Դրա լայնությունը հասնում է 400 կմ-ի։ Բացահայտման մասին պատմում է International Business Times UK-ն՝ հղում անելով Tectonophysics ամսագրին։

Էնդրյու Գլիքսոնն Ավստրալական ազգային համալսարանից Հարավային Ավստրալիայում, Քվինսլենդում և Հյուսիսային տարածքում երկրաչափական ակտիվության ընթացիկ քննություն էր վարում։ Կեղևի մեջ 2 կմ հորատում կատարելուց հետո գիտնականները դուրս բերեցին բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ ապակի դարձած նյութերի հետքերով փորվածք։

Լրացուցիչ հետազոտությունը ցույց է տվել, որ կան երկու առանձին խառնարաններ, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը կազմում է 200 կմ։ Գլիքսոնի կարծիքով՝ երկնաքարը մի քանի վայրկյանի ընթացքում բաժանվել է երկու մասի՝ մինչև Երկրին հարվածելը։ Աստերոիդների տրամագիծն ավելի քան 10 կմ է։

«Կեղևում գոյացել էին երկու հսկայական գմբեթային կառույցներ. այդպես նա վերականգնվել է երկու հրեշավոր հարվածներից հետո»,- բացատրել է Գլիքսոնը։

Գիտնականները դժվարանում են թվագրել աստերոիդի անկումը։ Խառնարանների շրջակայքի նյութերի տարիքը կազմում է 300-ից 600 մլն տարի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել