Այս աղջիկն Ավստրալիայից եկել էր Կանադա՝ ընկերուհուն տեսակցության։ Արդյունքում նա հասկացավ, որ պետք չէր այնտեղ զգալ ինչպես տանը և ուշագնացության աստիճան հարբել։
Ավստրալուհին խմեց տեղի բարերից մեկում, իսկ հետո անհետացավ։ Նրան գտան 3 ժամ անց։ Աղջիկը խաղաղ քնած էր ձյան վրա, բայց մատները մանուշակագույն երանգ էին ստացել։
Այն, ինչ վերապրեց այս աղջիկը, դժվար է նկարագրել բառերով։ Որոշ ժամանակ նա նույնիսկ չգիտեր՝ կկարողանա՞ն փրկել իր ձեռքերը, թե՞ ոչ։ Այս դասն ավստրալուհին մինչև կյանքի վերջ կհիշի և այլևս այդ աստիճան չի խմի սառնամանիքին։
Այդ դժբախտ պատահարի զոհը լուսանկարի մեջտեղի աղջիկն է։ Նա, ինչպես նշեցինք, եկել էր Կանադա` ընկերուհուն տեսակցության և ուրախության կեսից ինչ–որ տեղ կորավ։

Ավստրալուհուն գտան 3 ժամ անց, ձյան մեջ քնած։ Այս լուսանկարն արվել է հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո։ Բժիշկները մտավախություն ունեին, որ աղջկա մատները հնարավոր չի լինի փրկել։

Աղջկա մատները սառչելու արդյունքում ուռել էին։

Եվ գնալով ավելի էր ուռում։ Ցավը մեղմացնելու համար աղջիկն ուժեղ ցավազրկողներ էր ընդունում։

Որոշ ժամանակ անց բժիշկը նշտարով ծակել էր դրանք և վերացրել։

Միջի հեղուկը դուրս եկավ, և մատները ստացան այս տեսքը։

Այս լուսանկարում դրանք արդեն վերականգնման փուլում են։




