1in.am–ը գրում է.

Ոստիկանությունն Իտալիայում ձերբակալել է Չինիզելո Բալզամո քաղաքից 42-ամյա մի տղամարդու, որին կասկածում են Շվեդիայից եկած մոդելին առևանգելու և բազմիցս բռնաբարելու մեջ։
ԿասկածյալԿլաուդիո Ռոսետոն ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա հարևանն ուշադրություն է դարձրել նրա տնից լսվող կնոջ գոռոցներին, գրում է La Repubblica-ն։
22-ամյա տուժած աղջկան ազատել են գերությունից և հոսպիտալացրել «ընդհանուր ծանր հյուծումից և շոկից»։
Մոդելին Հյուսիսային Իտալիա է հրավիրել մի «գործակալ», որի հետ նա ծանոթացել էր Նեապոլում հանգստանալու ժամանակ։ Այդ տղամարդն առաջարկել է աղջկան ապրել իր տանը, քանի դեռ նա իր օգնությամբ պայմանագիր չի կնքել։ Շուտով նա աղջկան առաջարկել է ամուսնանալ իր հետ։ Սիրահետումները գնալով ավելի համառ են դարձել և վերաճել են ոտնձգությունների։
Տղամարդը վախեցրել է աղջկան, արտաքին աշխարհի հետ խզել նրա բոլոր կապերը և ընդամենը մի քանի անգամ թույլ տվել, որ նա սկայպով կամ ֆեյսբուքով իր ծնողներին տեղեկացնի, որ իր հետ իբրև թե ամեն ինչ լավ է։ Ծնողներն անգամ չեն պատկերացրել, թե նա ինչ պատմության մեջ է ընկել։
Չարագործն այդ ընթացքում դաժանորեն ծեծել ու բռնաբարել է աղջկան։
Կլաուդիոյի հարևանի շնորհիվ նրա տուն եկած ոստիկաններն աղջկան բաժին են տարել, որտեղ նա համապատասխան ցուցմունք է տվել։



