Չնայած որ ամերիկյան կրթաթոշակով սովորած ամերիկյան շրջանավարտ եմ համարվում, երբեք հակառուսական հայտարարություններով հանդես չեմ եկել ու դրա համար էլ երբեմն արժանացել եմ «ռուսամետ» պիտակին: Ու հիմա հարմար առիթ ա ստեղծվել էդ պիտակից ազատվելու համար։
Մեկ-մեկ մոտս տպավորություն ա ստեղծվում, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեպանատունը եղած-չեղած մի հաշիվ ա, իսկ դեսպանատան շենքն էլ՝ ամայի մի տարածք, էսքան ժամանակ երևի Ռուսաստանի դեսպանի ազգանունը չգիտենք, այնինչ շատ լավ գիտենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ռիչարդ Միլզն է:
Հայաստանում ամերիկյան դեսպանատունը միշտ հանդես է գալիս հետաքրքիր մշակութային և կրթական տարատեսակ ծրագրերով, իսկ Ռուսաստանի դեսպանատունը՝ միայն աղմկահարույց հայտարարություններով ու մեկնաբանություններով:
Չգիտեմ՝ ուրիշ երկրներում էլ ե՞ն ռուսական դեսպանատներն այդքան պասիվ ու ոչինչ չանող, թե չէ, բայց Հայաստանում էդ դեսպանատունը եթե տենց պետք ա աշխատի, կարան հանգիստ փակեն, մեկ ա՝ հարաբերությունների բնույթն ու հասարակական ընկալումը դրանից ոչ կշահի, ոչ կտուժի: