1in.am-ը գրում է.

Android-ի WhatsApp մեսենջերի օգտատերերը հնարավորություն են ստացել իրականացնել ձայնային զանգեր հավելվածի ենթակառուցվածքի միջոցով: Հնարավորությունը հասանելի է լինում հավելվածի թարմացումից հետո`մինչև 2.11.531 տարբերակը, տեղեկացնում է Ubergizmo.com-ը։
Որպեսզի հնարավոր լինի զանգահարել WhatsApp-ի միջոցով, օգտատերի սմարթֆոնը պետք է աշխատի Android 4.4-ի և ավելի բարձրի վրա։ Համակարգի հին տարբերակները նոր գործառույթը չեն կարող իրականացնել։ Այլ հարթակների հավելվածներում ձայնային զանգերի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1580160.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել