8_mainMedoamonitor.am-ը գրում է.

Գիտնականներն ապացուցել են, որ տարիքի հետ զուգընթաց մարդիկ սկսում են ավելի  վստահել շրջապատին, ինչը նպաստում է նրանց լավ հոգեբանական վիճակին և դարձնում է նրանց ավելի երջանիկ:

Գիտնականներն անցկացրել են երկու հետազոտություն, որոնց նպատակն էր հաստատել տարիքի և վստահության աստիճանի միջև փոխհարաբերությունը: Հարցումներին մասնակցել է 197 888 մարդ` 83 երկրներից: Հարցումները ցույց են տվել, որ իսկապես, մարդիկ ծեր տարիքում իրենց շրջապատող մարդկանց ավելի շատ են վստահում, քան երիտասարդ տարիներին:

Դա բացատրվում է նրանով, որ ծեր մարդիկ կենտրոնանում են իրենց հարազատներին ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացնելու վրա և, բնականաբար, նույնն էլ ակնկալում են նրանցից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել