Կարծում եմ՝ այն, ինչի մասին հիմա կպատմեմ, բավականին կարևոր է: Այսօր հասարակական տրանսպորտում, ավելի կոնկրետ՝ 46 համարի դեղին գույնի երթուղային ավտոբուսում, կար գող: Մի աղջկա պայուսակից փորձում էր դրամապանակը գողանալ, բայց, բարեբախտաբար, մի կին նկատեց դա, և գողը, հայհոյելով այդ կնոջը, բոլորի ներկայությամբ դուրս եկավ տրանսպորտից: Մի քանի ժամ անց ընկերս պատմեց, որ նույն համարի տրանսպորտում իր մորից էլ են այսօր գողություն կատարել և հափշտակել դրամապանակը: Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է, որ սա բանդայի նման երևույթ է, որոնք աշխատող հասարակ ժողովրդին, ընդ որում կանանց՝ մայրերին և աղջիկներին, թալանում են: Այսինքն բառացիորեն պակաս անբարոյականի զավակներ չեն, քան մեր թշնամիները: Գողը միջին տարիքի տղամարդ է, և ինչպես հասկացաք՝ մենակ չի գործում: Ձեռքին տոպրակ կամ ինչ-որ հագուստ է լինում, որի տակից էլ փորձում է ձեռքերը գցել թույլ սեռի ներկայացուցիչների պայուսակները: Հնարավորինս ուշադիր եղեք, հայեր, և մի թողեք, որ այսպիսինները բազմանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել