Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը, որն Էստոնիայից Գերմանիա է ուղևորվել «Dragoon Ride» ուսումնական արշավի շրջանակում, այսօր հատել է Լատվիայի սահմանը, հաղորդում են Լատվիայի առաջատար լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով mixnews.lv պորտալին, ամերիկյան շարասյունը բաղկացած է եղել ավելի քան 40 միավոր տեխնիկայից, այդ թվում, 20 հատ մարտական զրահապատ «Stryker» մեքենա:
Շարասյանն ուղեկցում են ուղղաթիռներ: Ուղևորության վերջնակետը գտնվում է Ֆիլզեկ գերմանական քաղաքից ոչ հեռու: Շարասյունը տեղ կհասնի ապրիլի 4-ին:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=178518&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



